Թուրքիան մամուլի ազատության ինդեքսով 163-րդն է
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026-ի մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ մամուլի ազատության ինդեքսի՝ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում նվազել է՝ հասնելով վերջին 25 տարվա ամենացածր մակարդակին։
Նշվում է, որ աշխարհի երկրների ավելի քան 50-ը դասակարգվում է որպես մամուլի ազատության առումով «դժվար» կամ «լուրջ/շատ լուրջ» իրավիճակում գտնվող երկրների շարքում։
Ըստ այդ կազմակերպության՝ լրագրությունն ավելի ու ավելի է քրեականացվում։ Այս տարվա զեկույցում Թուրքիան 180 երկրների ցանկում զբաղեցրել է 163-րդ տեղը՝ ընդգծելով, որ լրագրողների վրա ճնշումները շարունակվում են։ Նշենք, որ Թուրքիան նախորդ տարի 159-րդ տեղում էր։



