Բաժիններ՝

«Հայաստանից կապիտալի արտահոսք չկա». Սուրեն Կարայան

«Վիճակագրությունն օտարերկրյա ներդրումների հետ կապված հրապարակել է 2 ցուցանիշ՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը և օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ, և դա երևում է՝ որպես բացասական»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով ԱՎԾ հրապարակումը, ըստ որի՝ ՀՀ-ից կապիտալի արտահոսքը կրկնակի ավելացել է։

Ըստ նրա՝ ուղղակի ներդրումների ներհոսքը մեր երկիր դրական է, և այս տարվա առաջին եռամսյակում իրականացվել են 19.7 մլրդ դրամի կարգի օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Նախարարի խոսքով՝ բազմաթիվ ներդրումներ են իրականացվել նաև տեղական ներդրողների կողմից, ինչպես նաև վերաներդրումներ են արվել։

Ս.Կարայանը վստահեցրեց, թե կառավարության հայտարարած ծրագրերը բնականոն հունով առաջ են ընթանում, և իրենք լիահույս են, որ հայտարարված 800 մլն դոլար ներդրումները կկատարվեն.

«Մենք մոնիտորինգ ենք անում 460 մլն ներդրումային ծրագրերի շրջանակներում: Այո, ես կարող եմ վստահ ասել, որ 3-4 ամիսների ընթացքում այդ 460 մլն-ից մոտ 130-140 մլն ներդրում արդեն իրականացված է: Բայց բոլորն էլ ընթացքի մեջ են, չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի»:

Կարդացեք նաև

«Զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի վերագրել՝ որպես ՀՀ-ից կապիտալի արտահոսքի, որովհետև, կրկնում եմ, դրա մեջ են մտած այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար կամ վճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար»,- կրկին շեշտեց Կարայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս