«Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն». Էդուարդ Շարմազանով

«Մենք ընդունում ենք, որ այն իշխանությունը չենք, որն իդեալական է. Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն։ Բայց մեր աշխատանքի գնահատականը տվել է ապրիլի 2-ի ընտրություններին մեր հանրության մեծամասնությունը»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս իշխանությունների օրոք զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ ենք զիջել, Շարմազանովն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում իրենք հետընթաց չեն արձանագրել.

«Գերմանիայի նման երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները, նույնիսկ ժխտողականությունն են ընդունել, և առաջին անգամ բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արել են հասցեական՝ հակաադրբեջանական հայտարարություն։ Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա մեր բոլորիս ջանքերով մենք կարողացել ենք ձախողել Ադրբեջանի ղեկավարության պլանները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031