Կադրերում երևում է, որ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը սնդուկ է հանել առաջնորդանից և փորձում է լինգով բացել այն. Sputnik Արմենիա

Հոգևորականներից բացի, ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար–քարտուղարը։ ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նրա խոսքով` նշված անձինք կանայք են։

Ֆարմանյանին ու մյուս փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել ՔԿ։ Շենքի մուտքը հսկում են ոստիկանության աշխատակիցները։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ԱԱԾ–ի հատուկջոկատայինների հետ մտան Արագածոտնի առաջնորդարան։

ԱԻՆ աշխատակիցներն առաջնորդարան մտան հատուկ սաղավարտներով ու լինգերով։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը սնդուկ է հանել առաջնորդանից և փորձում է լինգով բացել այն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031