
Արտաշես Հարությունյանցը հեռացավ «Ռոստովի» նախագահի պաշտոնից

«Ռոստովը» հայտարարեց ակումբի նախագահի պաշտոնից Արտաշես Հարությունյանցի հեռանալու մասին։
«Ղեկավարությունը, խաղացողները, մարզչական շտաբը փոխվում են, իսկ ակումբն ու երկրպագուները մնում են ընդմիշտ։ Նախկինի նման հույս ունեմ, որ կաջակցեք «Ռոստովին» ստադիոնում»,- Հարությունյանցի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարությունյանցն անձնական պատճառներով կլքի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2017 թվականից։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11 տուրից «Ռոստովը» 13 միավորով 10-րդ տեղում է։