Բաժիններ՝

Իսրայելական ուժերը  ներխուժել են սիրիական բնակավայրեր և խուզարկություններ իրականացրել

Իսրայելական ուժերը հոկտեմբերի 15-ին ներխուժել են սիրիական Կունեյտրայի նահանգի բնակավայրեր և խուզարկություններ անցկացրել։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Գործակալության թղթակցի տեղեկացմամբ՝ ութ ռազմական մեքենայից, ծանր զրահափոխադրիչից և երկու տանկից բաղկացած իսրայելական ուժերը Քրում Ջաբա բլրի շրջակայքից ներխուժել են Արևելյան Սամդանիա բնակավայր, ապա ժամեր անց դուրս եկել այնտեղից։Թղթակիցը նշել է, որ իսրայելական ուժերի մեկ այլ խումբ ներխուժել է Օֆանիա գյուղ և խուզարկություններ անցկացրել երկու տներում, ապա դուրս եկել բնակավայրից։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս