
Միլեյը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստան-Ադրբեջան կարգավորումը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որը հոկտեմբերի 14-ին հյուրընկալվել է Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնել է շրջանակով նամակ, որում նրա թեկնածությունն է առաջադրում Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Նամակի հանձնման տեսանյութը տարածել է Diario AS-ը։ Նամակում նշվում է Թրամփի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու գործում։
Արգենտինական կողմը նամակը հանձնելիս նշում է, որ այն գրելիս Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համաձայնություն դեռ ձեռք չէր բերվել, և հարկավոր է դա նույնպես ներառել, քանի որ այդ հակամարտության կարգավորումը շատ կարևոր է։
Թրամփն էլ կատակով պատասխանում է, որ պետք է մեկ լրացուցիչ նախադասություն ավելացնել նամակում։