Բաժիններ՝

Լիտվայի պաշտպանական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն ՀՆԱ-ի 5%-ը

Լիտվան 2026 թվականի ռազմական ծախսերի համար կհատկացնի ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը, լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Ինգա Ռուգինենեն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«2026 թվականի բյուջեով պաշտպանությանը կհատկացվի ՀՆԱ-ի 5,38%-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է», – ասել է նա։

«Մենք ընթանում ենք մեր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ ձեռք ձեռքի տված, որովհետև բոլորը հասկանում են, որ այսօր անհրաժեշտ է, որ մեր տարածաշրջանը զգալի ուշադրություն դարձնի պաշտպանությանը», – հավելել է կառավարության ղեկավարը։

Լիտվայի ֆինանսների նախարար Քրիստուպաս Վայտիեկունասը պարզաբանել է, որ խոսքը մոտավորապես 4,8 միլիարդ եվրոյի մասին է։

2025 թվականի ռազմական կարիքների համար Լիտվայի բյուջեով պլանավորված է մոտավորապես 3 միլիարդ եվրո՝ ՀՆԱ-ի շուրջ 4%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս