Վեց հոգևորական ՔԿ-ում է, ևս երկուսը բերման է ենթարկվել, իսկ թեմի առաջնորդն անհետացել է. Ֆարմանյան

Արագածոտնի թեմի կալանավորված հոգևորականների թիվն ավելացել է։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Նա նշեց, որ այս պահին քննչական կոմիտեում է գտնվում վեց հոգևորական, որոնք, իր նախանական տեղեկությունների, վկայի կարգավիճակ ունեն: Այժմ քննչական կոմիտե են տանում նաև Տեր Համբարձում քահանա Դանիելյանին։

«Եվս երկու քահանաների՝ Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Սարգիս Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նրանց բերման են ենթարկել և հայտնի չէ, թե ուր են տարել։ Հնարավոր է՝ բերեն ՔԿ, բայց առայժմ տվյալներ չկան»,– ասաց փաստաբանը։

Ֆարմանյանն ընդգծեց, որ դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը:

Տեսանյութեր

Լրահոս