
«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը. մեր բնակավայրերը նշված են նաև ադրբեջանական անուններով

«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը. մեր բնակավայրերը նշված են նաև ադրբեջանական անուններով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Քարտեզը հիմնված է բարձրորակ արբանյակային պատկերների վրա»,- ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։ Նրա խոսքով՝ քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքների համապատասխան հատվածները, նշված են բնակավայրերը, ճանապարհները, գետերը և լեռները։ Նշվում է, որ Հայաստանի որոշ բնակավայրեր նշված են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական անվանումներով։
Քարտեզում նաև պատկերված է Արազի միջանցքը, որն անցնում է Իրանով։