Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։
Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակներում հայտնել էր, որ դաշինքի 20 երկրներ կմասնակցեն «Drone Edge» նախաձեռնությանը, որի շրջանակներում առաջիկա հինգ տարում 40 միլիարդ դոլար կներդնեն անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ։
Նրա խոսքով՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները պաշտպանական ոլորտում կկնքեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր։
Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ մտնող 32 երկրների ղեկավարներ։ Այսօր տեղի կունենա լիագումար նիստ՝ դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։

