Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային
Հունգարիայի նոր կառավարությունը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային, բայց զենք չի մատակարարի նրան: Այս մասին Անկարայում ՆԱՏՕ-ի ղեկավարների նիստից առաջ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
«Մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային: Բայց ինչպես ես բազմիցս ասել եմ, Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Անդրադառնալով Հունգարիայի նոր կառավարության դիրքորոշմանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ Մադյարը պնդել է, որ «Ուկրաինան զոհ է, իսկ Ռուսաստանը՝ դաժան ագրեսոր»:
«Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը և տարածքային ամբողջականությունը», – հավելել է Հունգարիայի վարչապետը:

