Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում
Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, նշվում է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ)։
Այդ առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։
Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10։30-ին։
«Այն պատգամը, որ լսեցինք նրանից և փոխանցում ենք ձեզ, այս է. Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ։ Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում։ Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհ. 1։5-7)։

