Իսրայելը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Նեթանյահու

Իսրայելը կտրականապես դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։

«Թուրքիան ագրեսիվ նկրտումներ ունի… Դա ուժ չէ, որը նպաստի  խաղաղությանը և կայունությանը…. Ես դա չէի անի», – նշել է նա։

Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային «կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»։

Նեթանյահուն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչ ինքնաթիռերի վաճառքը Թուրքիային այդ պետությանը «չի դարձնի Միացյալ Նահանգների բարեկամը»:

«Նա Միացյալ Նահանգների համար օրինակելի դաշնակից չէ։ Նա սպառնում է ոչնչացնել իմ երկիրը՝ միակ հրեական պետությունը», – ասել է Նեթանյահուն։

Օրեր առաջ CNN Turk-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իսրայելը «դարձել է բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող տանել»։

Նեթնայահուն նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենք գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայն են, սակայն կան նաև որոշ տարաձայնություններ։

«Նա Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա անում է այն, ինչը լավ է Միացյալ Նահանգների համար։ Ես Իսրայելի վարչապետն եմ, ես անում եմ այն, ինչը կարևոր է Իսրայելի համար, և մեծ մասամբ այս բաները համընկնում են», – ասել է Նեթանյահուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախատեսում է վերացնել Անկարայի նկատմամբ սահմանափակող միջոցները։ Թրամփը նաև չի բացառել ամերիկյան F-35 կործանիչների վաճառը Թուրքիային:

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել և Թուրքիային հանել է F-35 կործանիչների ծրագրից՝ ի պատասխան 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման։ ԱՄՆ Կոնգրեսը նաև ընդունել է օրենք, որն արգելում է Թուրքիային F-35-ի ցանկացած վաճառք այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան կունենա C-400 համակարգեր։ Կոնգրեսը հայտարարել է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկայացնում ամերիկյան արտադրության մարտական ​​ինքնաթիռների անվտանգության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031