Brent-ը թանկացել է մինչև 76,29 դոլար մեկ բարելի դիմաց

Չորեքշաբթի առավոտյան նավթը թանկանում է, ներդրողները գնահատում են աշխարհաքաղաքական իրավիճակը և ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալները։

Սեպտեմբերյան Brent ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 2,13 դոլարով (2,87%)՝ հասնելով 76,29 դոլարի մեկ բարելի դիմաց։ Երեքշաբթի Brent-ը թանկացել էր 2,17 դոլարով (3,01%)՝ մինչև 74,16 դոլար մեկ բարելի դիմաց։

Օգոստոսյան WTI ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում թանկացել են 2,06 դոլարով (2,92%)՝ մինչև 72,5 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել էր 1,89 դոլարով (2,76%)՝ մինչև 70,44 դոլար մեկ բարելի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031