«Ես այսօր դրա համար եմ եկել խորհրդարան, այս շենք գալու ուրիշ պատճառ ես չունեմ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ԸՕ քննարկման ժամանակ ասաց, որ կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից.
«Բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, քաղաքական գործիչները՝ բիզնեսով։ Սա է այն տրամաբանությունը, որ դրվել է կառավարության ծրագրում, և որի համար նոր ԸՕ-ն ընդունվում է։ Ռեյտինգային ընտրակարգի մեջ ի՞նչ խնդիր կա, նորմալ ընտրակարգ է, եթե բիզնեսմենները չեն մասնակցում։ Բայց եթե բիզնեսմենները մասնակցում են ընտրություններին, շատ վատ ընտրակարգ է, բայց եթե համամասնականով էլ են մասնակցում, էլի շատ վատ ընտրակարգ է։ Հետևաբար՝ խնդիրը քաղաքական համակարգի առողջացման մեջ է, որ գործարարները չզբաղվեն քաղաքականությամբ։ Եթե սա չի արվում, այս ԸՕ-ի ընդունումն ինձ համար զրո է լինելու»։
Մարուքյանն ասաց, որ նոր ԸՕ-ի ընդունման արդյունքում չեն կարող հասնել նրան, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատվի, ապա օրենսգրքի ընդունումն իր համար ոչինչ է. «Ռեյտինգայինի դեպքում մարզերից մարդիկ են մասնակցում, այս դեպքում լինելու է Երևանի խորհրդարան, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հույս դնելով, որ կուսակցությունները մարզերից մարդկանց կներգրավեն ցուցակներում, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատվի։ Այն օրենսգիրքը մենք ընդունում ենք, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատվի։ Ես այսօր դրա համար եմ եկել խորհրդարան, այս շենք գալու ուրիշ պատճառ ես չունեմ»։
Նա նաև հավելեց, որ ռեյտինգային ընտրակարգին ամբողջովին պատրաստ են. «Մենք միակ ուժն ենք, որ Սերժ Սարգսյանին դեմ է քվեարկել, և ամենալավը մենք ենք պատրաստ դրան»։
Ռազմիկ Մարտիրոսյան