Այդ բեռը կրելու են հիմնականում սպառողները կամ, այլ կերպ ասած, քաղաքացիները։ Բայց դա չի նշանակում, թե այն չի անհանգստացնում նաև տնտեսական հատվածի մասնակիցներին։ Հարկային բեռի ծանրացումը բերելու է զանգվածային թանկացումների։ Կրճատվելու է պահանջարկը։
«Բացի հանքային ջրերից՝ բոլոր ըմպելիքներին որոշումը վերաբերում է, բայց սա անհավասարակշռված և խորը ուսումնասիրություն չանցած նախագիծ է, որը, ըստ էության, չի պատասխանում կարևոր հարցի՝ թե ինչի հաշվին ինչ ենք ունենալու»:
«Ներքին անվտանգության վարչությունում քննությունը դեռևս ընթանում է ՝ պարզելու հրապարակման հիմքերը, արդյունքների դեպքում կհրապարակենք ողջ տեղեկատվությունը»:
«Մարդկանց պետք է նախապատրաստել, առաջարկել այլընտրանքներ, լսել մասնագիտական կարծիքներ»։
«Հայաստանը պետք է ներկայանա այն դիրքորոշումներով, ինչ մինչ օրս ներկայացել է: Մնացածն արդեն թող իրենք որոշեն: Խնդիրն իրենք են ստեղծել, իրենք պետք է լուծեն»:
Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները:
Առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի դուրս եկած գրավատների ու փոխանակման կետերի՝ չեյնջերի գործունեություն ծավալող ցուցարարները հեռացան տարածքից:
Արցախի Հանրապետությունում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի: Այս անգամ Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Նրանց վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ (վեց միլիոն) դարձնելու վերաբերյալ:
Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացին ակնհայտորեն զարկ է տրվել, և որևէ խոչընդոտ չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Ես կրճատումների կողմնակից չեմ, բայց լինում են դեպքեր, երբ սա էլ է միջոց պետական ապարատը, տնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու, ավելի առողջացնելու համար»:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ գրքերը երկհատոր դարձնելու համար անհրաժեշտ են ավելի հիմնավոր և համակարգային քայլեր, որոնց հիմքում պետք է լինի պետական չափորոշիչը, որը պետք է վերանայվի։
«Մենք ղեկավարություն և անձնակազմ չունենք, մենք մեկ ենք, ամբողջական մարմին։ Անձնակազմից բոլորին կարող եք մեկ առ մեկ հարցնել, ավելի քան համոզված եմ, որ նրանք նույն բանն են ասելու»,- ասաց Տաթև Ղազարյանը։
Դեռևս 2017 թվականին, երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և բարձրացրել Երևանի փողոցներն անվանափոխելու անհրաժեշտությունը։
Ինձ թվում է՝ հայաստանյան քաղաքական ուժերն այդպես էլ մինչև վերջ չհասկացան, թե Հայաստանում ի՛նչ է տեղի ունենում վերջին երեք-չորս տարում, թե ի՛նչ՝ մեզնից ավելի ուժեղ, հոսանքի մեջ ենք մտնում, գործընթացի բուն՝ խորքային էությունը:
Պատահական չէ, որ վարչապետն ու կառավարության անդամներն այլևս նախկին էնտուզիազմով և բացահայտ չեն խոսում կրճատումների մասին։ Բայց և չեն ուզում տպավորություն ստեղծել, թե հրաժարվում են դրանից։
«ՀՀ նոր իշխանությունները խնդիրներ ունեն ՀԱՊԿ-ում, և ՆԱՏՕ-ի ուղղությամբ զգուշանում է՝ փորձելով չխորացնել խնդիրները ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ ՀՀ ներքին մարտահրավերները ևս քիչ չեն։ Բայց այստեղ ռուսական գործոնն ու քաղաքական կամքի հարցն էական է»:
«Լավ կլիներ՝ մեր կառավարությունը ժողովրդին բացատրություն տար, թե ով է այդ մարդը։ Համոզված եմ, որ մեկ կամ երկու մարդ են, բայց, չգիտես ինչու, գաղտնի են պահում նրանց անունները։ Թող ձեռքերը խղճներին դնեն ու ասեն, թե ինչպես են ծրագրված այդ նախարարությունը փակում»:
Ըստ նրա՝ նկատելի է, որ հայկական կողմը սկսել է վերհիշել նախկին պայմանավորվածությունների անհրաժեշտության մասին, որոնց մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարծես «մոռացել» են։
Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը: 9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:
Այս պահին ակնհայտ է միայն, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նրա հայտարարության ժամանակը, մեղմ ասած, ճիշտ չէր ընտրված, և այդ հայտարարությունն անելիս հաշվարկված չէին բոլոր գործոնները։
Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական:
«Եթե հաշվի առնենք ադրբեջանական կողմի ռազմավարությունն այս տարածաշրջանում, պարզից էլ պարզ է, որ առաջիկայում, հավանական է՝ ականատես լինենք ապրիլյան պատերազմ 2-ի, որը կլինի ավելի երկարատև ու մեծ հետևանքներով»:
«Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության»:
Կատարենք մի պարզ հաշվարկ. եթե վարչապետի հայտարարած 12,5 մլն հատ ՀԴՄ կտրոնը բաժանում ենք դաշտում հայտնված 25 հազար նոր սուբյեկտների վրա, ապա ստացվում է, որ հունվար-փետրվարին նրանցից յուրաքանչյուրը տրամադրել է ընդհանուր առմամբ 500 ՀԴՄ կտրոն։ Այլ կերպ ասած, խոսքը միջին օրական ընդամենը 8-9 կտրոնի մասին է։
Իշխանությունը վերցնելու ընթացքում, ինչպես նաև՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանն աշխատում էր պահպանել սահմանադրական ձևականությունների մանրամասները։
Պատճառը հավանաբար այն հասարակական-քաղաքական իրավիճակն է, որում հայտնվել ենք բոլորս: Տնտեսական կյանքում «պաուզայի» կոճակ է սեղմված:
Վերջին շրջանում ավելացել են հաղորդագրությունները դպրոցներում արձանագրված խախտումների մասին։ Ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ դպրոցներում կան «մեռած հոգիներ»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքականությունը պատշաճ կարևորություն չի տալիս ամենահզոր ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Հետաքրքիր զարգացում է սպասվում ԱԱԾ-ում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: