ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կտրականապես մերժում է դեֆոլտի հնարավորությունը։
Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել հնչեցրել՝ կապված երկրի տնտեսական վիճակի հետ
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շատ խիստ հանձնարարական տվեց` իրականացնել կտրուկ փոփոխություններ:
«Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկում եմ բաց և թափանցիկ աշխատել մամուլի հետ, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ ենք անում, ուր ենք գնում»,- նկատեց վարչապետը:
«Ամեն ինչ չափազանց դանդաղ ենք անում, բայց պետք է ժամանակն ավելի արդյունավետ օգագործենք։ Ե՛վ կառավարությունն է անարդյունավետ օգտագործում ժամանակը, և՛ բիզնեսը։ Խանգարող հանգամանքներ շատ կան՝ անհատական շահեր, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
«Կա ևս մեկ պատճառ՝ Ռուսաստանը չի սրի իրավիճակը Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանին պետք չէ պատերազմ Կովկասում»,- նման կարծիք է հայտնել Մալաշենկոն։
«ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձերը հաջողություն կունենան, եթե ՀՀ կոռուպցիոն համակարգը վերանա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ Սթրիթում, կայացած «Հայաստան ներդրումային համաժողովի» հնարավոր արդյունքներին։
«Հուլիսյան դեպքերը հենց այնպես չեղան, նրանք ունեն նախապատմություն»,- այսօր Կովկաս ինստիտուտում Հայաստանում հուլիսյան դեպքերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Իշխանություններն արդեն հասկանում են, որ երկրի ներքին ռեսուրսները բացարձակապես բավարար չեն երկրի ներքին կայունությունը պահպանելու և անվտանգությունն ամրապնդելու համար, և դրա համար պակասում են շատ լուրջ արտաքին ռեսուրսներ»։
Հարցին, թե ինչպե՞ս կվերաձևակերպվի Վրաստանի արտաքին քաղաքականությունն այս ընտրություններից հետո, Մենագարիշվիլին պատասխանեց, որ բեկումնային փոփոխություններ չեն լինելու։
«Վիկտոր Դալլաքյանը գործուղվել է իշխանությունների կողմից նոր գործընթացները խաթարելու, ընդհանրապես քաղաքական դաշտն ապականելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
«Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ»:
Խոշորացված 20 ապրանքախմբերից 15-ի դեպքում գրանցվել էարտահանման աճ, 5-ի դեպքում՝ նվազում:
«Ուշագրավ է այն, որ նախագահ Ալիևը բարձրացրեց այդ անհանգստությունը։ Ես տեղյակ չեմ եղել, թե կոնկրետ ինչ առաջարկներ են եղել Պուտինի կողմից նախորդող շրջանում այս կետի վերաբերյալ»։
«Հուսադրող է, որ կա բանակցային գործընթաց ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող գնահատականներին։
Վանաձորի ավագանիում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովն այս պահին նիստ կգումարի՝ հաշվելու արդյունքները, որից հետո կհայտարարվի, թե ով է ընտրվել քաղաքապետ։ Ավագանու 33 անդամներից 33-ն էլ քվեարկությանը մասնակցել են։
2016 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18.4%:
Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո տնտեսական աճի հեռանկարների վատթարացում է արձանագրել՝ կապված 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշների հետ: Սակայն ԿԲ այս գնահատականը, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ առանձնապես էական չէ։
«Երբևէ որևէ մեկը լսե՞լ է, որ ես խաղերով կամ կլկլացնեմ երգեմ, որովհետև չեմ կարող այդպես երգել, ուղղակի ֆիզիկապես չեմ կարող ու շատ ուրախ եմ դրա համար»:
«Մի տարբերակն այն է, որ սրանք, այնուամենայնիվ, կեղծ փոփոխություններ են։ Ուղղակի այս մարդկանց, որոնք համարվում էին ՀՀԿ-ի ողնաշարը, օգնել են մինչև ընտրությունները մի քայլ հետ կանգնել հանրային քաղաքականության տեսանկյունից, այսինքն՝ ընտրությունների ժամանակ նրանք իրենց գործը կանեն, հետո նորից նրանց կվերականգնեն»:
«Քերիի և Ալիևի հայտարարությունները ստիպում են մտածել, որ բանակցային գործընթացում ընդհանուր եզրերը կողմերի ու միջնորդների միջև բացակայում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը
«Մարդիկ սեփականաշնորհել են հողեր, սկսել են ինչ-որ կիսատ-պռատ շինարարություն և այդպես թողել են։ Ես դրա լուծումը չգիտեմ, ես այդ հարցը բարձրացրել եմ քաղաքապետարանում, պատասխանը եղել է, որ դա սեփական տարածք է, մարդն ունի սեփականության իրավունք»։
«Փաստ է, որ դիվանագիտական խողովակներով այս ծանր իրավիճակում շոշափելի աշխատանք է տարվում թե՛ սիրիահայ համայնքին առնչվող խնդիրների, թե՛ հայ-սիրիական հարաբերությունների առումով»:
«Նրանց հեռացումը դեռևս ոչինչ չի նշանակում, նրանք մնում են իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչներ, որովհետև Գագիկ Բեգլարյանն անգամ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, այսինքն՝ իշխող կուսակցության ամենաբարձր մարմնի անդամ է, իսկ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ խորհրդի անդամ է: Այսինքն՝ միջին ղեկավար օղակի անդամ է, և նրանք իրենց դիրքերը պահպանում են կուսակցության մեջ»,- ասաց Ա.Բադալյանը։
«Ես Խանջյան փողոցում եմ ապրում, ու պարբերաբար մի հաստավիզ մարդ գալիս-ասում է, որ ինքն այդ բոլոր շենքերն առել է, «դրանք պետք է քանդեմ՝ բարձրահարկ շենքեր կառուցեմ»»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
Փաստացի արդյունքների և սոցհարցման արդյունքների միջև էական տարբերություն կա՝ բոլոր կուսակցությունների մասով։
«Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ահաբեկչական քայլերը, բայց մեր բանակը պատրաստ է և ամեն ինչ անելու է հակառակորդին հակահարված տալու համար, եթե նա փորձի ինչ-որ կերպ սպառնալիք հարուցել մեր պետության համար»,- ասաց Բաբայանը։
«Այն հայ ընտանիքը, որ ցանկանում է Հալեպից կամ Սիրիայի այլ շրջաններից գալ Հայաստան, պարտավոր ենք այդ մարդկանց օգնել, և կասեմ, որ այդ պարտականությունը լուրջ չենք վերցրել մեզ վրա»։
Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում: