Բաժիններ՝

Մաhացել է Մարմարիկ գետում մաhաgած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։

Panorama.am-ն օրեր առաջ էր զրուցել Նորայրի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից։ Նա միայն նշեց, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031