«Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ… Ամոթ է, հերիք է ստեր տարածեք, բացի ՀՀԿ-ից, ուրիշ անուն չգիտե՞ք». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ։

Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյաի/գլխավոր դատախազ/ կողմից հնչեցված թեզերի պահով, հստակ ասեմ՝

2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց, որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին և ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է Աժ։

Աժ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուման էր և վերադարձավ ՀՀ ապրիլի 22-23-ի գիշերը։

ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։

ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել, իսկ հնչելու դեպքում՝ անհնար է չիմանայի։

Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երևան՝ մասնակցելու այդ կարևոր քվեարկությանը։

ՀՀԿ ֆրակցիան որևէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։

Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ, որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք։

Դուք բացի ՀՀԿ-ից, ուրիշ անուն չգիտե՞ք»։

Տեսանյութեր

Լրահոս