Փաշինյանն իրեն մի օր կալանավոր կհռչակի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել:

Կարող էր չէ՞ միանգամից բոլորին առանց քննչական հրավիրելու «պարելով» տներից հավաքել` մոմավաճառից մինչև բարձրաստիճան հոգևորականներ, ԱԺ-ի արտահերթ նիստով դատեր ու ճանապարհեր գաղութներ:

Բայց չի արել. դրա փոխարեն ընդամենը մարդուն արատավորող գործողություններ է արել, հետո չարչարվել տելեգրամ կանալ բացել, հետո իրենց քարոզչական միջոցներով տարածել: Մի խոսքով` պատվերին մունաթ:

Իսկ օրենքներն ու սահմանադրությունը ի՞նչ կապ ունեն իշխանության հետ, դա իրենց հո չի վերաբերվում, դա գրվել է սովորական մահկանացուներիս համար, իսկ իրենք վեր են ամեն ինչից:

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031