«Սուտ լուրեր են. Վանո Սիրադեղյանը չի մահացել». Խաչատուր Սուքիասյան
Վանո Սիրադեղյանը չի մահացել։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով գիտի Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին և կոնտակտի մեջ է նրա հետ։ «Վանո Սիրադեղյանը չի մահացել, դա ապատեղեկատվություն է»,- ասաց գործարարը։
Նշենք, որ քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովասափյանն իր էջում գրել էր, թե երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը. «Զերծ կմնամ որևէ վերլուծությունից, ուղղակի վառ, հյութեղ ու սպեցիֆիկ մտքի տեր մարդը լքեց երկրային կյանքը, ննջիր խաղաղությամբ Սմբատիչ ջան»։
168.am-ը մինչ Խ. Սուքիասյանի հետ զրուցելը, ով անմիջական կապի մեջ է Սիրադեղյանի հետ, կապ էր հաստատել նաև Ա. Հավասափյանի հետ։ Վերջինս ասել էր, թե իր աղբյուները բավական հավաստի են, բայց ինքը ևս փորձում է ճշտել տեղեկատվությունը: