Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է Հրանտ Մարգարյանի որդին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Այս մասին հաղորդել էր լրագրող Լիա Սարգսյանը։
Նախնական տեղեկություններով՝ նա փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով ինքն իր վրա: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:

