Ոստիկանները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին ու տասնյակ այլ քաղաքացիների

Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված 4 անձանց՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած մի քանի տասնյակ քաղաքացիներին ոստիկանությունը 3 րոպե ժամանակ տվեց տարածքն ազատելու համար, այլապես նրանց բերման կենթարկեն՝ պարետի որոշումը չկատարելու համար:

Տարածքում ավելանում են ոստիկանական ուժերը՝ պատրաստվելով անձանց բերման ենթարկել: Գործողությունը չուշացավ, և առաջինը բերման ենթարկվեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ապա՝ Արթուր Դանիելյանը, «Ադեկվադ» միաբանության այլ ներկայացուցիչները, Հայկ Մամիջանյանը, Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ու տասնյակ այլ  քաղաքացիներ: Մի մասին բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին, մյուսներին տարան այլ բաժիններ:

Մանրամսները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930