«Միշտ Հայաստանի առջև կանգնած է եղել ընտրության հարցը՝ Արևմուտք, Արևելք, Հյուսիս թե Հարավ, ու երբ Հայաստանը շատ հստակ ընտրություն է կատարել, ինքը կանգնել է շատ լուրջ խնդիրների, ընդհուպ՝ մինչև տրոհման առաջ»:
«Յուրաքանչյուր հիվանդի անհատական է ընտրվում դոզան՝ ելնելով քաշից և շաքարի քանակից: Այս դեղերը նաև հղիների դեպքում է կիրառվում, երբ հղիությունը 24-28 շաբաթական է, և իրենց մոտ դիաբետ է հաստատվել: Պոլիկլինիկաներում ինսուլինը ներարկիչներով են տալիս»:
«Այս ինչ բարդ հարց տվեցիր: Կինոմիությունից հարցնեիր՝ հանգիստ պատասխանեի»,- նման արձագանք տվեց ռեժիսոր Վահե Գևորգյանցը, երբ առաջարկեցի դառնալ 168.am-ի նախաձեռնած՝ ֆիլմեր առաջարկելու գործընթացի մասնակիցը՝ ներկայացնելով իր ամենասիրելի ֆիլմերի տասնյակը: Երկար ու բարակ մտածելուց հետո, այնուամենայնիվ, պարոն Գևորգյանցը մեզ ընձեռեց իր ոսկե ընտրանուն ծանոթանալու հնարավորությունը:
Նա վստահեցնում է՝ ռուսական կողմը չի կարող միակամորեն որոշել միջամտել Հայաստանի ներքին գործերին, քանի որ այս զորախմբի նպատակը դա չէ: Ֆելգենգաուերի խոսքով, հստակ չէ նաև, թե ինչպես զորախումբը կգործի ռազմական սպառնալիքի դեպքում: Նրա կարծիքով՝ դա կախված կլինի իրավիճակից:
ԵԱՏՄ մեր գլխավոր գործընկերոջ հետ պատկերն այսպիսին է. արտահանումն աճել է 30.9%-ով, ներմուծումը՝ 32.7%-ով։ Սա նշանակում է, որ չնայած առևտրաշրջանառության և արտահանման ծավալների աճին՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան առայժմ մեր օգտին չէ։
«Իրանցիներին ոչ այդքան անհանգստացնում է Իրանի ներսում բնակվող քրդերի վրա Իրաքի Քրդստանի տարածքում հնարավոր անկախ պետության ստեղծման ազդեցությունը, որքան իսրայելական ներկայությունն այդ տարածաշրջանում»։
«Ոչ, մենք ունենք ժամանակացույց, խնդիր, որ մինչև տարեվերջ պետք է ունենանք կառավարության կողմից հաստատված 2018-2040թթ. ռազմավարությունը, որը նաև, բնականաբար, իր ծրագրային միջոցառումները պետք է ունենա, թե որ ուղղություններով են ծրագրերն իրականացվելու»:
Ըստ Է.Շարմազանովի՝ ժողովրդավարությունը նախ և առաջ՝ մրցակցություն է, իսկ մրցակցությունը պետք է լինի ոչ միայն միջկուսակցական, այլ նաև ներկուսակցական։ ՀՀԿ խոսնակի կարծիքով՝ մյուս ուժերի պասիվությունը մտահոգիչ է:
«Մարդիկ մոռացել են, որ անասնապահությունը գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկն է․ կաթ խմել սիրում են, չալաղաջ ուտել սիրում են, բայց թե այդ չալաղաջը որտեղի՞ց է լինում՝ չեն իմանում։ Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, բայց մենք մեր մեթոդներն ունենք՝ մեղմացնելու այդ վիճակը»։
«Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է և կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը
«ԵՏՄ-ն իր գոյության այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ ինքը թեև տնտեսական պրոյեկտ է, բայց ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս իմաստով՝ այս տեսակ հայտարարությունները, կարծում եմ՝ ավելի շուտ քաղաքական հարթակում է պետք քննել»:
«Իրանը և Թուրքիան փաստացիորեն գրանցել են որոշակի մերձեցում։ Իրանցիների տեսանկյունից այդ մերձեցման մեջ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Իրանը փորձ է կատարում՝ ունենալ ռազմական ոլորտում համագործակցություն։ Դա զգալիորեն Իրանի դիրքերն ամրապնդում է»:
«Եթե ինչ-որ մի բան թանկանում է, պետությունը պետք է մեկնաբանի՝ ինչի թանկացավ այդ ապրանքը, և, վերջապես, սպառողն ինչո՞վ է մեղավոր, որ ինչ-որ մեկը որոշեց թանկացնել: Սա սպառողների համար մի շատ լավ սյուրպրիզ է, հատկապես այն խավի համար, ովքեր սոցիալապես անապահով են»:
«Մենք վարում ենք բանակցություններ մի շարք դեղմատակարարների հետ, և շուտով, ես կարծում եմ՝ կարող ենք հանդիպել ու փաստել, որ դեղերի գները զգալիորեն իջնելու են»:
«Ոչ մի երկրում նախարարությունը չի կարող առանց հասարակության աջակցության այս ծրագիրն իրականացնել և հաջողության հասնել, բայց այն, որ այս ծրագիրն ուղղակի պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլ կարծիք չկա»:
«Կստորագրվի այդ փաստաթուղթը, թե ոչ, բոլորի մոտ կասկածներ կան: Բայց եթե չստորագրվի, Հայաստանը լուրջ վնասներ կկրի: Առանց այն էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պրոբլեմները գնալով խորանում են և շարունակելու են խորանալ»:
«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ և կուսակցություններ կարող են ունենալ տարբեր կարծիքներ և ընկալումներ: Ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին, սա ևս ընկալումների հարց է»:
Միակ ուրախալի կետն այն է, որ այդ տարբերությունը հաջորդ տարի՝ 2018-ին, կնվազի. պետական պարտքը կաճի 5.9%-ով (հասնելով 7.2 մլրդ դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.5%։
«Ես չեմ կարծում, որ այս համանախագահի փոփոխությամբ ամերիկյան ակտիվությունը Ղարաբաղյան ճակատում կփոխվի: Այստեղ հետաքրքրականն այն է, որ համանախագահն այցը սկսել է Ստեփանակերտից, դա ևս մի քանի կերպ կարելի է մեկնաբանել. Գուցե այցի մեկնարկը Ստեփանակերտից մեսիջ է այն մասին, որ ամերիկյան կողմը կարևորում է Ստեփանակերտը՝ որպես առանձին սուբյեկտ, գուցե տարածաշրջանային այցը պետք է սկսվեր Ստեփանակերտից»:
Գազի բորսայական գինը, ի տարբերություն, ասենք, թանկարժեք մետաղների կամ նավթի, գոյություն չունի: Հետևաբար՝ գազ արտահանող երկրները գազի գինն իսկապես քաղաքական ազդեցության խնդիր են դարձնում:
«Հայ լեհական հարաբերությունները` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մենք ոչ միշտ է, որ մեր կարողություններն ու հնարավորությունները լիարժեք ենք օգտագործում»:
«Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ գործընթացն ավարտված է, քանի որ գարնանն իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և երկրում փոխվելու է կառավարման համակարգը»:
Այսօր առավոտյան Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակում է` որպես «ոչ կոռեկտ պահվածք», որը ԱԺ դահլիճում կամ դահլիճից դուրս անընդունելի է:
«Ցավով եմ ասում, որ կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել: Նման բան չի եղել»,- ասաց Գեղամյանը:
«Աշոտյանի պատվերով չի, որ ընդդիմությունը պահանջի որևէ վարչապետի հրաժարական: Աշոտյանը խառնել ա ընդդիմություններին: Եթե մի օր եղել ա տենց ընդդիմություն, դա հաստատ «Ելք» դաշինքը չի»:
Հարցին, թե որքանով են նվազել ռիսկերը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե թվում է, որ ես կարող եմ թվային գնահատական տալ, ապա ոչ։ Այնումենայնիվ շատ գործիքներ հենց սկսում են աշխատել, անմիջապես չեն տալիս իրենց արդյունքը, բայց տարիների ընթացքում ակնհայտ է դառնում՝ դրանք արդյունավե՞տ են, թե՞ ոչ»։
«Սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ քանակով դեպքեր են գրանցվել: Սակայն այս շնչառական հիվանդությունը գրիպ չէ: Գրիպին բնորոշ է շատ ավելի ծանր ընթացք»,-ասաց Արա Ասոյանն ու հավելեց, որ սուր շնչառական հիվանդությունների նման սրացում ամեն տարի այս եղանակին լինում է:
Մինչև հիմա Հայաստանի կառավարությունը կատարում է Վազգեն Սարգսյանի խոստումը՝ «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» նվիրելով ավտոմեքենա, իսկ «Լավագույն տնօրենին»՝ համակարգիչ։ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը նման թանկարժեք նվեր է տալիս դպրոցի ուսուցչին և մանկապարտեզի դաստիարակին։
«Ես հասկանում եմ, որ իմ ճակատին գրված է, որ բոլոր պատեհ ու անպատեհ պահերին ես պետք է քաղաքական առաջնագծում հայտնվեմ, բայց, տիկին Թանդիլյան, և՛ Ձեզ, և՛ Ձեր գործընկերներին մի ուրիշ բան կխնդրեմ: Ես տեղյակ չեմ միջադեպին, ես տեսել եմ Ձեր գրառումը գալուց առաջ: Եկեք գնահատականներ չտանք: Մեր գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ խորամուխ կլինենք՝ ինչ է եղել: Չեմ կասկածում Ձեր խոսքերի վրա, բայց պարտավոր եմ լսել նաև պարոն Գեղամյանին»:
Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման վերաբերյալ: