«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից». Փաշինյան
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ ասելով, թե այդ հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ինքը նրան կազատեր պաշտպանության նախարարի պաշտոնից:
«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը»:
Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
Հիշեցնենք,ո ր Նյու Յորքում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»: