Բաժիններ՝

Ոչ տուն, ոչ թանկարժեք ժամացույցներ ու իրեր. ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր ու իրեն փոխկապակցված անձանց հայտարարագրերը։

Եվ այսպես՝  Կառավարության ղեկավարի՝ 2019 թվականի գույքի, եկամուտների հայտատարագրից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 1 տրանսպորտային միջոց՝ 2011 թվականի արտադրության՝ HYUNDAI-ի մակնիշի, որը, սակայն, տարեվերջում վաճառել է 4 միլիոն 550 հազար դրամով։

Հանձնած և վերադարձված ավանդներ՝ 4 մլն 550 հազար դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5.07 եվրո, 316.08 ԱՄՆ դոլար, 3.84 ԱՄՆ դոլար, 3 միլիոն, 333 հազար 423 դրամ։

Որպես կանխիկ գումար՝ Փաշինյանը հայտարարագրել  է 1,800.00 ԱՄՆ դոլար և 790  հազար ՀՀ դրամ։

Որպես աշխատավարձի վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է  11 միլիոն 644 հազար 725 դրամ՝ ստացված վարչապետի աշխատակազմից և 2 միլիոն 406 հազար 865 դրամ՝ ստացված «Անտարես» ՍՊԸ-ից։

2019 թվականի տարեկան հայտարարագրում Փաշինյանը չի հայտարարագրել անշարժ գույք, ձեռք բերած և օտարած արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնած կամ վերադարձած փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր։

Նկատենք, որ Փաշինյանի՝ 2018 թվականին ներկայացված հայտարարագրում ևս անշարժ գույք, թանկարժեք իրեր, հանձնած կամ վերադարձրած փոխառություններ չկան։

2018 թվականին Փաշինյանը հայտարարագրել է դրամական միջոցներ՝ 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ։

2018 թվականին Փաշինյանի եկամուտները, ըստ հայտարարագրի՝ կազմել են 3 միլիոն 426 հազար 615 դրամ, 6 միլիոն  61 հազար 520 դրամ  և 3 միլիոն 919 հազար 095 դրամ՝ որպես հեղինակային իրավունքի  համար ստացված վարձատրություն։

Հայտարարագիր է ներկայացրել նաև վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը. 2019 թվականի իր տարեկան հայտարարագրում Հակոբյանը հայտարարագրել է երկու բնակարան՝ առաջինը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ միանձնյա սեփականությամբ, երկրորդը՝ դարձյալ նույն վարչական շրջանում՝ արդեն բաժնային սեփականությամբ։

Նշենք, որ բնակարաններից մեկը Հակոբյանը գնել է, մյուսը՝ ստացել ժառանգություն։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝  2006 թվականի արտադրության RENAULT մակնիշի,  2008 թվականի NISSAN մակիշի և 2004 թվականի VAZ մակնիշի։

Աննա Հակոբյանը, որպես  բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ՝ հայտարարագրել է 25 հազար ՀՀ դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմում են 182.70 ՀՀ դրամ և 904 հազար 863 դրամ։

Որպես աշխատանքի վարձատրություն Հակոբյանը հայտարարագրել է 1 միլիոն 855 հազար դրամ՝ ստացված «Մեր Տպարանը» ՍՊԸ-ից, 3 միլիոն 207 հազար 920 դրամ՝ ստացված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից։

Նա հայտարարագրել է նաև 990 հազար դրամ՝ ստացված «Մեր Տպարանը» ՍՊԸ-ի վարձակալության, և 1 միլիոն 620 հազար դրամ՝  ստացված  «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վարձակալության վճարից։

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից ստացված փոխառությունները կազմել են՝ 7 միլիոն 968 հազար ՀՀ  դրամ։

Ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույք, հանձնած և վերադարձված ավանդներ, պարտքային և այլ արժեթղթեր Աննա Հակոբյանը չի հայտարարագրել։

Համեմատության համար նշենք, որ Աննա Հակոբյանի 2018 թվականի տարեկան հայտարարագրում  հանձնված կամ վերադարձված փոխառություններն են՝ 300 հազար դրամ, դրակաման միջոցներ՝ 1000 ԱՄՆ դոլար։

Հակոբյանը 2018 թվականի համար հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն և վարձակալության դիմաց ստացված վճար՝  ընդհանուր
11 միլիոն 508 հազար 927 դրամ։

Վարչապետի ընտանիքի անդամներից Մարիամ Փաշինյանը հայտարարագրել է միայն աշխատանքի վարձատրություն՝ 2 միլիոն 082 հազար 476 դրամ՝ ստացված «Դիջիթեյն» ՍՊԸ-ից, իսկ Աշոտ Փաշինյանը հայտարարագրել է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք՝ 2,347  եվրո արժեքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս