«Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ»:
«Սա ազդակ է, որ ժամանակն է ներդրումներ անելու, ամրապնդելու դիրքերը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում»,- այսօր ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ
Armlur.am-ը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ երեկոյան մի խումբ անձինք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։
«Նա փակուղում է հայտնվել, բայց դրանից դուրս գալ է հարկավոր, որովհետև արդեն աջակցության մակարդակը նախկինը չէ, այս անգամ մարդիկ դուրս եկան իր կոչի ետևից, բայց ոչ այն թափով, ինչ անցյալ տարի գարնանը: Ավելին՝ շատ մարմիններ, այդ թվում՝ նախագահը, կոչ արեց հետևել օրենքի տառին։ Նա քիչ-քիչ հայտնվում է մեկուսացման մեջ։ Ո՞վ է Ղարաբաղում դավադրություն կազմակերպում՝ Ռոբերտ Քոչարյա՞նը… Կամ Բակո Սահակյա՞նն է դավադրություն կազմակերպում»։
«Ինձ թվում է՝ Փաշինյանին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ Արցախի ղեկավարությունն ինքնուրույնություն է ցուցաբերում և հլու-հնազանդ չի ենթարկվում իրեն։ Եվ սա նյարդայնացած անձի խոսք էր և, նորից եմ կրկնում, շատ վտանգավոր»։
«Որպեսզի իմանանք՝ դատարանների դռները փակելու ակցիան ժողովրդի ցանկությո՞ւնն է, թե՞ ոչ, պետք է հարցնեմ՝ կա՞ն սոցիոլոգիական հարցումներ։ Շատ եմ լսում, թե սա ժողովրդի ցանկությունն է, որ երկրորդ նախագահն անպայման պետք է լինի կալանքի տակ։ Բայց կա՞ն սոցիոլոգիական հարցումներ, թե սա հասարակության որ մասի ցանկությունն է՝ հարցումներ չունեն»:
«Իհարկե, կան ուժեր, որոնք կցանկանային, որպեսզի նման ծառայություն մատուցեին Ադրբեջանին։ Բայց համոզված եմ՝ մեր հասարակությունը կանգնած է ամուր պետականության հիմքերին։ Ի վերջո, եթե թուրքը սահմանն անցնի, ապա չի նայելու՝ քաղաքական ուժը սև՞ է, թե՞ սպիտակ։ Պետք է հնարավորինս զերծ մնանք միմյանց մեջ թշնամիներ որոնելուց»։
«Կարծում եմ՝ գործընթացը շատ ավելի զգույշ կլինի: Անվտանգության հետ կապված խնդիրներ, մեկ երկրի երկու հատվածների միջև հարաբերությունների նրբությունները կան: Այն նաև առաջին հերթին՝ զգայուն թեմա է Արցախում»:
«Հարցնում եմ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ինչո՞ւ փակեցիք, հիմա ես եմ, ուզում եմ աշխատել չինացիների հետ, գնամ ո՞ւմ ասեմ՝ պարոն նախարար, ինձ թուղթ տուր, որ ես լավ գործընկեր եմ: Ասել եմ ու կասեմ՝ այս նախարարությունը մեկ տարի հետո կրկին բացելու են»
«Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու՝ ճնշում է գործադրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»:
«Կարծում եմ՝ սա ուղղակի պետականության դեմ ուղղված լրջագույն քայլ էր»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչ-նախաձեռնությանը՝ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Եթե ընդդիմությունն է հայտարարում, որ դատական համակարգը վատն է, և պետք է արգելափակել դրանց մուտքերը, ինչ-որ ձևով կարելի է հասկանալ (ընդդիմությունը կամ ապստամբները), բայց եթե պետության ղեկավարն է անում, երբ ինքն ունի հնարավորությունը դատաիրավական ռեֆորմներ իրականացնելու… և դրա փոխարեն՝ իրեն պահում է՝ ինչպես ապստամբը, սա դժվար է գնահատել»։
Նա նաև նկատեց, որ դատարանների մուտքերը փակել են սակավաթիվ մարդիկ, ինչն իրականում հանդիսանում է վարչապետի և նրա իշխող թիմի վարկանիշը։ Մինչդեռ նախորդ տարի, երբ վարչապետը կոչ էր անում փակել այս կամ այն պետական կառույցը, բազմաթիվ մարդիկ էին հետևում նրա կոչին։
Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում է: «Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին:Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը»:
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին իր կոչ-հայտարարության մասին:
ՀՀ ոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ողջ հանրապետությունով մեկ պիտի հսկեն իրավիճակը, որպեսզի հասարակական կարգը պահպանեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ այսօր մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքն աշխատավայր։
Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ միայն դիմելով հավաքվածներին, նշեց. «Ժողովուրդ, շա՞տ եք թրջվել, այն ինչ ունեմ ասելու, ժամը 12։00-ին ասելու եմ։
Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։ Այս մասին հաղորդում է shantnews.am-ը:
«Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»:
Ինչպես հայտնի է, ժամանակին նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Բայց այն չհասցրեց սկսել պրոգրեսիվ գույքահարկի ներդրման գործընթացը, թեև այդ ուղղությամբ բավական աշխատանքներ կարծես կատարվեցին։
Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա։
168.am-ի տեղեկություններով` Ոստիկանությունը ողջ Հանրապետությունով մեկ ցուցում է ստացել վաղը աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինայնի այսօրվա կոչի` իրականություն դառնալուն, ապահովել դրա իրականացումը, նպաստել, աջակցել այն բանին, որ ցուցարարները փակեն դատարանների մուտքերը:
«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին:
Արա Ղազարյանը վտանգավոր է համարում ԵԽԽՎ անդամ երկրում այսպիսի հակասահմանադրական կոչերը:
«Հայ-իրանական սահմանի փակման համար նախադրյալներ չկան»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին` անդրադառնալով հայ-իրանական սահմանի փակման հնարավորությանը։
Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը քիչ առաջ կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ վաղն առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, իսկ ժամը 12:00-ին իր ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:
«Դրանք չեն կարող ներառվել էներգետիկ պլանավորման և զագացման ծրագրերում: Դրանք ունակ են արտադրել էլեկտրաէներգիա միայն այն ժամանակ, երբ ֆիզիկապես առկա է աղբյուրը՝ արև, քամի, ջրային հոսք, ձնհալ և այլն»:
«Էն պատմական բանանը մի պահ էժանացավ, հետո էլի թանկացավ, հիմա կարծեմ 850-950 դրամ է, ձմեռվանից մնացած խնձորը, որ, եթե չվաճառվի, ստիպված պետք է տանեն-թափեն, բայց ո՞նց կլինի, ասենք, 150 դրամ լինի. 250-400 դրամ՝ անպայման ու այնպես չէ, որ գյուղացուց իրենք թանկ գնով են առնում, լրիվ վերավաճառողներն են համը հանում: Լոլիկն էլ 850-900 դրամ է, տեղ կա՝ 1100, այսպես ասած՝ որակյալը, դե, 900-ից է սկսվում»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը: