Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն արտահայտվի Հայաստանի ղեկավարի ընդդիմախոսների դիրքերից, տվյալ պարագայում չեն էլ մտածի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։ Նիկոլ Փաշինյանը իրենց պետք է որպես մի հազվագյուտ հայաստանցի բանակցող, ով ոչ մի հիմք չունի դիմադրելու ներկայացվող կարգավորման փաստաթուղթը ստորագրելուն։
Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
«Ասում են՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իրավիճակից դուրս գալու համար արդարացել է, թե բա՝ երկրի երկրորդ դեմքն եմ, բայց իշխանության դիրքորոշումն ինձ հայտնի է դառնում խմբակցության հետ հանդիպման ժամանակ, վարչապետն էլ իր հերթին՝ կոշտ հակադարձել է Միրզոյանին, ասելով՝ դու երկրի երկրորդ դեմքը չես, քո պաշտոնն է երկրորդը համարվում»:
Արթուր Վանեցյանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան հաջորդած քաղաքական հայտարարությամբ, կարծես թե ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագա ծրագրերի մասին: Նրա հայտարարությունը, որն անուղղակիորեն կարելի է համարել նաև սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կլինի հաջորդ հրաժարական ներկայացնողը։
«Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:
«Վանեցյանի հայտարարության մեջ ինչ-որ ակնարկ, կարծես, կա՝ «Կանգ ա՛ռ», և այլն։ Այսինքն՝ ինչ-որ բան այն չէ, որ նա հրաժարական է տվել, բայց համոզված եմ, որ հրաժարականը ոչ թե եղել է իր ցանկությամբ՝ ինչ-որ կուրսի հետ համաձայն չլինելով, այլ՝ գուցե կրկին ինչ-որ կուրսի հետ համաձայն չլինելով, բայց ոչ կամովին, այսինքն՝ նրան նույնպես ստիպել են հրաժարական տալ»։
«Ցանկացած դատական ակտ կարելի է քննադատել, բայց պետք է զսպվածություն ցուցաբերել։ Տվյալ դեպքում մի քիչ ավելին էր, քան բովանդակության վերաբերյալ զուտ կարծիք արտահայտելը»։
Վերջերս դեսպանահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դադարի խուսափողական արտաքին քաղաքականություն վարելուց: Այս հայտարարությունը հաշվի առնելով՝ այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները Ղրիմի հետ կապված՝ այն Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը:
Արթուր Վանեցյանը հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին:
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ, մեկ-երկու օրերին կստորագրվի հրամանագիրը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ասուլիսը սկսում եմ Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակմամբ»,- Վանաձորում հրավիրված ասուլիսի մեկնարկին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մինչ կառավարությունը զսպում է բյուջեի ծախսերը, Կենտրոնական բանկը ստիպված էժանացնում է փողը` փորձելով ակտիվացնել գնաճը։ Թե դա ինչպե՞ս կազդի գների կայունության վրա, ցույց կտա ժամանակը։
«»Հենց այդ պատճառով նշվում է, որ ՀԱՊԿ-ը բաց է բոլորի առջև, և Ադրբեջանը կարող է դիմել, բայց թե այդ հայտն ինչպիսի ճակատագիր կունենա, կորոշեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։
Մովսես Քեշիշյանն ասաց, որ իրանական կողմի համար շահավետ և ձեռնտու է, որպեսզի իրանական գազը դուրս գա դեպի Հայաստան, և Հայաստանից՝ եվրասիական շուկա, վրացական-եվրոպական շուկա:
«Անկախ նրանից, թե երբևիցե տեղի ունեցած ինչ մարտական գործողություններ ենք ուսումնասիրելու, ապա ոչ մասնագետը երբևիցե չի կարող որոշել մարտական գործողությունների սխալ կամ ճիշտ ընթացքը»:
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շուկայում մրգային գինիները մրցակից չեն, էկզոտիկա են, մարդիկ հետաքրքրությունից դրդված են գնում:
1970-ականներին «Առագաստ» սրճարանը համարվում էր քաղաքում թափառող պոետների ու մտավորականների հավաքատեղին։ Այդ սրճարանում էին արվեստագետներն իրար քննադատում, քարկոծում և գնահատում։ Սրճարանում էին հանդիպում նաև բեմից հեռացված դերասանները, Լենինին հայհոյած մտավորականներն ու համալսարանի ճնշող պատերից փախած դասախոսները։
Հետաքրքիր է, որ բացի կաշառակերության դեպքերից, աճել են նաև «պաշտոնական լիազորություններ չարաշահելը, անցնելը» տողով արձանագրված հանցագործությունները: Անցած տարի այս «անվանակարգով» գրանցվել էր 240 դեպք՝ 2017-ի 150-ի համեմատ: Մինչդեռ այս տարվա հունվար-հուլիսին արդեն 204 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի գրանցված 132 դեպքի համեմատ:
Իշխանափոխությունից հետո կառավարության արտաքին պարտքն իրականում ոչ միայն չի նվազել, այլև մի փոքր ավելացել է։ Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 900 մլն դոլար։ Մինչդեռ, անցած տարվա մայիսի վերջին այն 4 մլրդ 897 մլն դոլար էր։ Այսինքն` շուրջ 3 միլիոնով քիչ։
«Բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է»:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունն ակտիվ քննարկելուց հետո ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովում։
«Որ թանկացավ մաքսատուրքը՝ ոչ ոք չի ներկրելու, եղավ, որ մնացին գործազուրկ: Ռուսաստանից պետք է ներկրենք, վերավաճառենք, չգիտենք՝ ոնց կլինի: Իմ պատկերացումն է, որ կթանկանան մեքենաները, մի բան, որ «կտրվում է», բա պետք է թանկանա, բա ի՞նչ պետք է անի»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր երկրում աշխատատեղերի ստեղծման տարեկան պոտենցիալը մոտ 100 հազար է:
Վալյոկայի հիշողության մեջ դաջվել են պատերազմի զարհուրելի տեսարանները։ Հիշում է, թե ինչպես են ազատագրած տարածքների գյուղերից մեկում հայտնաբերել ծառից կախված երկու հայի՝ մաշկահան արած, խոշտանգած սուր-կտրող գործիքի ծակոցներով, գետնին թափված գյուղացի տարեցների դիեր…
Ամիսներ առաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները յուրօրինակ ջրբաժան դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու առանցքային անդամների՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի համար:
«Այսօր, երբ վարչապետի շուրթերից հնչում է՝ 602.000 աշխատող, ես կասկածի տակ չեմ ուզում դնել վարչապետի խոսքը, բայց պահանջում եմ, որ պատկան մարմինները վարչապետի խոսքերի իրականությունն ապացուցեն»:
«Այնտեղ իրականացվել են հետազոտություններ, որոնք տվյալ բուժկենտրոնում չեն իրականացվում, և հակառակը՝ չեն իրականացվել այնպիսի հետազոտություններ, որոնք բուժկենտրոնում իրականացվել են: Այսինքն՝ այստեղ բուժկենտրոնի լաբորատորիային հակադրվելու, այսպես ասած՝ «հիվանդ փախցնելու» խնդիր չի եղել»:
Նրա խոսքով՝ բոլոր քայլերը փաստում են, որ այս գործը «պատվեր» է Դավիթ Սանասարյանի դեմ, որովհետև նախաքննության ընթացքում տարբեր լուրեր էին տարածվում լրատվականներում, որոնք օդից կախված էին, բայց հետագայում պարզվեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Առավել քան համոզված եմ, որ բանկային համակարգը ներկայացնող կամ ֆինանսատնտեսական գործունեության խնդիրները խորությամբ պատկերացնող և նրա թուլացման հետևանքով նրա խնդիրները պատկերացնող որևէ մարդ չէր կարող համաձայնել այս համակարգի փլուզմանը, ինչի ականատեսը մենք կլինենք, եթե այս ամենը շարունակվի այնպես, ինչպես ես ասացի»: