Ավելի քան 1,5 միլիոն ուխտավոր է ժամանել Սաուդյան Արաբիա՝ հաջի մասնակցելու համար
Ավելի քան 1,5 միլիոն ուխտավոր է ժամանել Սաուդյան Արաբիա՝ առաջիկա հաջին մասնակցելու համար։ Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմին, արտերկրից եկածների թիվն արդեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Պարսից ծոցի առաջատար ավիաընկերությունները՝ ԱՄԷ-ում, Կատարում և Բահրեյնում, արագորեն վերականգնել են իրենց բնականոն աշխատանքը՝ շաբաթներ տևած օդային սահմանափակումներից ու չվերթների չեղարկումներից հետո։
Չնայած ստեղծված դժվարություններին՝ հավատացյալները շարունակում են մեծ հոսքով ժամանել Սաուդյան Արաբիա՝ այս տարվա հաջին մասնակցելու համար։
«Արտերկրից ժամանած ուխտավորների ընդհանուր թիվն արդեն հասել է 1 518 153-ի», — մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սաուդյան Արաբիայի հաջի հարցերով անձնագրային ծառայության հրամանատար Սալեհ Ալ-Մուրաբբան։



