Հայաստանյան իրադարձությունները սխալ է համեմատել ուկրաինական, կամ վրացական, կամ էլ մեկ այլ վայրում տեղի ունեցած որևէ բանի հետ։ Ինչպես այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս համաժողովրդական շարժումը չի ունեցել և չունի արտաքին գործոն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորվում է ամեն ջանք գործադրել՝ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց Ն.Փաշինյանը։
«Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցների մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը»:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳՆ նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին:
«Ես հրաժարականի մասին երբեք չեմ խոսել ո՛չ հասարակության, ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ես խոսել եմ այն մասին, որ նոր ձևավորված թիմը, իմ պատկերացմամբ, չի կարող ապահովել արդյունավետ առաջընթաց՝ մի շարք պատճառներով»:
«Շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր հայտարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար։
«Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այսօր կարող ենք ասել, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է, և այս օրը հաղթական է»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ես կցանկանայի շնորհավորել այսօր բոլոր հայերին հաղթանակի կապակցությամբ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ինչպես և կարելի էր սպասել, սոցիալական ցանցերում արդեն բուռն քննարկումներ են ընթանում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կապված։
Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան իրադարձությունները իրենց հագեցվածությամբ տպավորություն են թողնում՝ կարծես թե ամիսներ, տարիներ են անցել:
«Փաշինյանի ուշադրության կենտրոնում պետք է լինեն առաջին հերթին ներքին խնդիրները, որոնք հանգեցրին այս հեղափոխությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին:
«ԵՄ ղեկավարների շնորհավորանքը չուշացավ, ինչը Փաշինյանի կառավարությունից դրական ակնկալիքի նշան է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
Մեր դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ասում է՝ կադրային ջարդ չի լինելու՝ Ս. Գրիգորյանը հորդորեց այդ հարցը տալ Ն. Փաշինյանին. «Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել, ես իմ սկզբունքների մասին ասացի»:
«Սերժ Ազատիչը վստահելի էր Ռուսաստանի համար, Փաշինյանն իրեն ևս փորձում է դիրքավորել այդ կոնտեքստում, բայց տեսնենք՝ իրականությունն ինչպիսին կլինի: Ամեն դեպքում ես հաջողություն եմ մաղթում նոր Կառավարությանը»:
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից. Նիկոլ Փաշինյանը միացավ ժողովրդին
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում հատուկ նիստի ընթացքում ընտրվեց ՀՀ վարչապետ: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կատարվեց երկրորդ փուլով:
Ազգային ժողովի հատուկ նիստում մեկնակեց ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:
Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«ԵԱՏՄ ղեկավարները կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ»:
«Թեև ՀՀ նախագահը չունի այդ լիազորությունը, նա կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստին: Հաշվի առնելով նրա լավ կապերը, կարծում եմ` նա լավ կընդունվի Սոչիում նախագահների կողմից»:
«Կարծում եմ՝ սա շատ լուրջ հարց է, որը բարձրացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիները դիմավորում են Սերժ Թանկյանին (ուղիղ):
«Մենք օժանադակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին»:
«Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նրանք, ովքեր անօրինական ձևով, գողությամբ հարստություն էին ձևավորել, չեմ կարծում՝ համաձայնեն, որ այդ ամբողջն իրենց ձեռքից գնա։ Զգոնությունը կորցնել չի կարելի, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման»:
«Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե որևէ ուժ, որը որոշել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն՝ նա չի մտել քաղաքականության մեջ, պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար: Բնականաբար, պատրաստ ենք դրան, և որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն, երբ՝ ընդդիմություն»: