Գործ ունենք «Ռոբերը Աբաջյանի կեղծ պապիկ»-2 կամ նմանատիպ մի օպերացիայի հետ. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը գրում է. «փաշինյանին մոտեցած մի կին ներկայանում է զոհվածի տատ, ասում է. «Երկու զոհ եմ տվել, բայց քեզանից շատ շնորհակալ ենք։
-Որտե՞ղ են զոհվել,- հարցնում ա քռչապետը։

Պատասխանում է.

«Ջաբրայիլում, 18 տարեկան, 20 թվին, ամուսինս էլ, ինքն էլ»։ Կես ժամ շնորհակալություն է հայտնում, նաև ասում, որ գնացել է Մեղրիի Ագարակ քաղաք՝ «թոռան հուշատախտակը շնորհավոր անելու»։

Նախ Ագարակում հուշատախտակ չկա: Կա Մեղրիում: Եվ երկրորդ՝ Մեղրի-Ագարակից զոհված պապ ու թոռ չկան:

Իր նշած տարիքային սեգմենտի մի քանի զինվոր կա, բայց նրանցից ոչ մեկի պապը զոհված չէ, զինվորներն էլ Ջաբրայիլում չեն զոհվել:

Հայրապետյան Տիգրան, ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Զոհվել՝ Մատաղիսում։

Սարգսյան Նարեկ, ծնվել է 2001թ. սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Զոհվել է Մրտակերտում:

Միրզոյան Կարեն. Ագարակ: Անձամբ եմ ճանաչում ընտանիքին. աչքով աչք չունեն նիկոլ տեսնելու:
Մկրտչյան Վազգեն, ծնվե է 2000 թ․ հոկտեմբերի 27-ին Մեղրիի համայնքի Լեհվազ գյուղում։ Զոհվել է Հադրութում:

Մնացականյան Սպարտակ, ծնվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 2000 թվականին: Զոհվել է Մարտունիում:

Զաքարյան Անդրանիկ, ծնվե է 2002 թ․ հունիսի 25-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Զոհվել է Շուշիում: Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ և այդ կնոջը ճանաչող մեկը արձագանքի ու փաստի, որ իրոք զոհվածի տատ է: Բայց ամենայն հավանականությամբ գործ ունենք «Ռոբերը Աբաջյանի կեղծ պապիկ»-2 կամ նմանատիպ մի օպերացիայի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031