Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթթեր»-ում գրառում է կատարել։
«Ալբանիայի և որևէ երկրի ԵԱՀԿ նախագահությունը չի կարող փոխել ոչինչ բանակցային գործընթացում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում, դրա ազդեցությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին:
Երկու օր է՝ ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի էսքիզը, որի վերաբերյալ բացասական կարծիքները գերիշխում էին համացանցային քննարկումներում:
Աշխարհում շատ են տարօրինակ թանգարանները։ Կան նաև թանգարաններ, որոնք սարսափելի են, ու ոչ բոլորն են ցանկանում այցելել այդ թանգարանները։ Օրինակ, Իտալիայում է գտնվում Քրեական թանգարանը, որում ցուցադրվում են մարդկային գանգեր, դիակներ, մարդու մարմնի մասեր։ 19-րդ դարավերջին բացված այդ թանգարանը մինչ օրս գրավում է զբոսաշրջիկներին։
«Մենք առաջարկել ենք, ասել՝ եթե Դուք ասում եք, որ բոլոր դպրոցներում պետք է լաբորատորիա լինի, տարվա սկզբին պետք է գումարը տրամադրեք, որպեսզի մենք բոլոր մատակարարումները անենք, ասացի՝ եթե Դուք իսկապես ուզում եք, Ձեր խոսքը բռնում է գործի հետ, ուրեմն պետք է հունվարից անենք: Իսկ եթե դուք մնացորդային ձևով եք տալու, ոնց որ անցած տարի եք տվել, ապա մենք 300 հատից ավել չենք կարող անել: Ասել եմ՝ 2 սցենար կա, պետք է պատասխանեք: Եվ հետո նաև համապատասխան նամակ եմ ուղարկել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը:
Նման հայտարարություններ ՍԴ հասցեին հնչեցնելը ևս մեկ անգամ ապացուցում է նաև այն տեսակետը, որ բազմիցս հնչեցվել է նաև իմ կողմից, որ ՍԴ ներկայիս կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ օրախնդիրն է: Ինչպես փորձը ցույց է տալիս, և ինչպես փաստերն են ապացուցում, իշխանական թևը՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նաև այլ պաշտոնատար անձինք, ոչ մի անգամ բաց չեն թողնում պատեհ առիթը, որպեսզի այս կամ այն կերպ փորձեն հասարակության մոտ ևս մեկ անգամ թարմացնել կամ ակտիվ պահել ՍԴ թեման՝ ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների անձերը այս կամ այն կերպ կապելով որևէ ոչ իշխանահաճո արարքների կամ հանցագործությունների հետ, որոնք նույնիսկ տարրական իրավական գիտելիքներ ունեցող անձինք իրենց ներսում հակափաստարկներով կոտրում են:
«Ուշադիր հետևեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, փորձեցի հասկանալ, թե երկրի վարչապետն ի՞նչ խնդիրների է անդրադառնում, հարցերին ի՞նչ պատասխաններ է տալիս։ Այս ասուլիսը համեմատեցի նաև նախորդ ասուլիսների հետ ու արձանագրեցի հետևյալը՝ նույն սուտն է, կեղծիքը, մարդկանց անվանարկելու նույն քաղաքականությունը»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Այս ասուլիսը տարբերվում էր մնացած բոլոր ասուլիսներից: Այս ասուլիսի ընթացքում Փաշինյանը բավականին լայն բացեց ներքաղաքական հարաբերություններում առկա խաղատախտակի հիմնական խաղացողներին: Այս անգամ Նիկոլ Փաշինյանն առավել քան բաց խաղաց, առավել քան բաց հայտնեց իր վախերը: Բայց, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել մի բան. այս ասուլիսի ժամանակ Փաշինյանը մանիպուլյացիայի բավականին մեծ վարպետության դաս արեց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:
Սահմանադրական դատարանի նախագահի տան խուզարկությամբ Հայաստանում դադարեց խորհրդարանական ընդդիմության գոյությունը, քանի որ այդ ընդդիմությունը չի օգտվում Սահմանադրությամբ իրեն տրված գործիքներից՝ իշխանությանը զսպելու, հարցեր ուղղելու և անհարմար դրության մեջ դնելու համար, չնայած դա ընդդիմության պարտավորությունն է։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ընդգծելով, որ այսօր փողոցում ցանկացած ակտիվիստ ավելի շատ գործ է անում, քան խորհրդարանում գտնվող ընդդիմությունը։
Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսում հաստատեց, որ, ինչպես և սեպտեմբերին, այսօր էլ որևէ նոր բան, որ կխոչընդոտեր Ամուլսարի ծրագիրը, բացի ճանապարհը փակողներից, չկա: Հետևաբար, ճանապարհները շարունակում են փակ մնալ ապօրինի, իսկ պետությունը, փաստորեն, որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, բացի ճանապարհը բացելու կոչից, որը, փաստենք, արդյունք չի տվել:
«Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք թե՛ այդ կրակովյան հանդիպումներից հետո, թե՛ Մադրիդյան, թե՛ Քի Վեսթից, թե՛ հարյուրավոր նմանատիպ հանդիպումներից հետո»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի այն հատվածին, որում նա անդրադառնում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։
Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը, որը տևական ժամանակ փակ է, սակայն վարչապետի կոչին որևէ մեկը չհետևեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ճիշտ չէ օգտագործել «հեղաշրջում» բառը, դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «ռևանշ» բառը: Նա փորձեց հերքել, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր խոսքում «հեղաշրջում» բառն է օգտագործել, սակայն, ինչպես հայտնի է՝ Ա. Գրիգորյանն ասել է՝ «հեղաշրջման փորձեր»:
«Գուցե Փաշինյանը Գյումրի ասելով՝ միայն մեկ թաղամաս նկատի ունի: Մի հատ պետք է հարցնել՝ Գյումրի ասելով՝ ի՞նչ նկատի ունես, գուցե միայն մեկ թաղամաս նկատի ունի: Այս կարգի ստորությո՞ւն: Դու ինչո՞ւ եք քո արածը մեծացնում, նախկինների արածը փոքրացնում: Ո՞նց կարող է այս 20-30 տարվա ընթացքում Գյումրիում ընդամենը 1200 ընտանիքի հարց լուծված լինել: Նման բան գոյություն չունի»:
Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։
«Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով… Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների պաշտպանությանը:
Սա երկրի համար խայտառակություն եմ համարում: Եվ, եթե խոսքը վերաբերում է հատկապես փաստաբանին, այդ խայտառակությունը կրկնակի է: Փաստաբանը տարբեր գրագրություններ ունի իր վստահորդների հետ, որոնցից այժմ չի կարողանում օգտվել: Այստեղ նաև փաստաբանական գաղտնիքն է խախտվում, որովհետև անձանց համար հասու է եղել փաստաբան-վստահորդ գրագրությունը, որն օրենքով է պաշտպանվում: Այստեղ, իհարկե, ինձ համար անհասկանալի է, թե անձինք, ովքեր այդ միջամտությունն իրականացնում են, ի՞նչ դատողության տեր են:
Այն մեթոդաբանությունը, որն ընտրել է գործող իշխանությունը Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար, ըստ իս, անընդունելի է։ Մենք մշտապես ասում էինք, որ իշխանությունը պետք է հենց սկզբից գնար սահմանադրական փոփոխությունների, որի արդյունքում էլ ինքնաբերաբար կփոխվեր Սահմանադրական դատարանի կազմը, բայց այդպես չեղավ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը։
Պարտադիր սպանդանոցային մորթի մասին վարչապետի վերջնագիրն անասնապահներին չի գոհացրել: Կառավարության որոշմամբ՝ ամբողջ Հայաստանում հունվարի 15-ից անասունները պետք է մորթվեին սպանդանոցներում, բակերում կարող էին մորթել միայն մատաղի համար նախատեսված կենդանիներին: Որոշումը, որն ուժի մեջ պետք է մտած լիներ դեռ 2018-ի ամռանը, խստացվեց անցյալ տարեվերջին, հունվարի 14-15-ին դժգոհության մեծ ալիք բարձրացավ, անգամ փակվեցին դեպի մարզեր տանող ճանապարհները:
«Ի վերջո, երկար տարիներից հետո, իրադարձությունների զարգացման բերումով, ինչ-որ տեղ՝ նաև պատահական, մենք հիմա ունենք ՍԴ, որը ենթակա չէ քաղաքական իշխանությանը: Միայն այս հանգամանքը բավարար էր, որպեսզի այս հեղափոխության լիդերները համարեին, որ իրենք ինչ-որ բան արել են այս պետության համար, բայց չկա այդ գիտակցությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը:
Բժշկագիտությունն ապացուցել է՝ մարտական բոլոր գործողություններն ունեն իրենց սանիտարական կորուստների տոկոսը, որի մեջ մտնում են նաև անդառնալի կորուստները: Եվ՛ արցախյան պատերազմը, և՛ 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հայկական ռազմական բժշկությունն այնպիսի զարգացում է ապրել, որ կայացված որոշումները, անգամ պահի տակ՝ երբեմն չգիտակցված, եղել են ճիշտ, ինչի արդյունքում քիչ կորուստներ ենք ունեցել:
«Նախ ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել, որ համակ ուշադրությամբ եք հետևում այս պրոցեսներին: Այս պրոցեսի հանրային վերահսկողությունն ինձ համար շատ կարևոր է: Ուզում եմ երկու բանի շատ կարճ անդրադառնալ: Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանն են ինչ-որ քննչական գործողություններ կատարել: Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Իրոք, ցավ եմ ապրում դրա համար: Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ի՞նչ ասաց, ինչո՞ւ ասաց, ո՞նց վարվեց, չի լինելու»:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում խոսեց Հրայր Թովմասյանի բնակարանում անցկացվող խուզարկության, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի, Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների և այլ հարցերի շուրջ:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո հանդիպեց լրագրողների հետ: Նրա խոսքով՝ ինքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ միջնորդել է, որպեսզի տեսաձայնագրվեն բոլոր գործողությունները, սակայն դրանք մերժվել են: Նրա խոսքով՝ ՍԴ-ի դեմ կատարվող գործողությունները, ըստ նրա՝ մեկ նպատակ ունեն. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահի»:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Քիչ առաջ ՍԴ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քննիչներն ավարտել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը. այնտեղից ոչինչ չի հայտնաբերվել: Նրա խոսքով՝ քննիչները փաստաթուղթ էին փնտրում, ինչը չեն հայտնաբերել ՍԴ նախագահի բնակարանում:
Ամրամ Մակինյանը տեսանյութ է տարածել Հրայր Թովմասյանի բնակարանից՝ գրելով. «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում…»:
ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում. ՈւՂԻՂ