Արցախի ՊԲ–ն տարածել է ոչնչացված թշնամական ԱԹՍ-ների տեսանյութը
Արցախում արդբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Կարենի Սահակյանը Երևանից էր, երեխաներից մեծը, 1 քույր և 1 եղբայր ունի: Նարեկի տատիկը՝ Երջանիկ Սարուխանյանը, 168.am-ի հետ զրույցում թոռանը բնութագրեց՝ ընկերասեր, հարևանասեր և չափից դուրս բարի տղա: Տատիկը հիշում է, երբ Նարեկը փոքր տարիքում բռնցքամարտով էր զբաղվում, մի անգամ ինքն էլ էր գնացել, ներկա եղել մրցումներին, սակայն դա եղավ Նարեկի բռնցքամարտով զբաղվելու վերջին օրը:
Արցախում զոհված Քերոբ Անդրանիկի Չատիկյանը նոյեմբերի 5-ին կդառնար 20 տարեկան: Քերոբը Գավառ քաղաքից էր, ապրում էր ծնողների հետ, ունի 2 եղբայր, 1 քույր: Նրա հորաքրոջ աղջիկը՝ Լիլիթ Բաբինյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Քերոբը բնավորությամբ շատ բարի, հավասարակշռված, մեծերին հարգող տղա էր, վայելում էր թե բարեկամների, թե հարևանների և ընկերների հարգանքը:
ԱԺ-ում այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կորոնավիրուսի թեստերի գնի առումով մի շարք երկրների հետ համեմատություն են կատարել ու պարզվել է, որ Հայաստանում այդ թեստերն էականորեն ավելի էժան են:
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Վահե Սարգսի Սարգսյանը Աշտարակ քաղաքից էր, տան կրտսերը: Վահեն ապրում էր ծնողների, եղբոր և քրոջ հետ: Եղբայրը՝ Հովսեփ Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վահեն ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 18-ին, Թալինի շրջանի Զովասար գյուղում, 1 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Աշտարակ:
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը միայն ճանապարհաշինության համար նախատեսված է հատկացնել 33 միլիարդ դրամ, որից միայն Հայաստան-Վրաստան սահմանային ավտոճանապարհի համակարգման և կառավարման համար նախատեսված է 2․3 միլիարդ դրամ, իսկ նույն նպատակով Հյուսիս-Հարավի համար նախատեսված է 1,1-1,3 միլիարդ դրամ։
Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է որդու լուսանկարը՝ գրելով․ «Մամ, մինչև չհաղթենք չեմ գալու…
«Այսօր հերթական անգամ ես ստիպված եմ անդրադառնալ ՊԵԿ պարգևավճարներին և առհասարակ ՀՀ-ում նախատեսված պարգևավճարներին։ Այս հարցի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են, ստիպված եմ անդրադառնալ, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններից հետո կրկին հարցին անդրադառնալը, իմ կարծիքով՝ ստիպված է։ Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և հարցադրումները, եթե նպատակ ունեն վերացնելու պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Նորից եմ կրկնում՝ սրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են»,- նշեց ՊԵԿ նախագահը։
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվել է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Ստեփանակերտում միացել է օդային տագնապ ազդանշանը: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լսվել է մոտ երեք-չորս պայթյուն:
«Ամեն ինչ իր ընթացքով գնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է Երևանի քաղաքապետարանի թիմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, մեկնելու Արցախ՝ սահման:
Արարատի մարզի Եղեգնավան գյուղում բնակվող 8 հոգանոց ընտանիքը, որի անդամներից 5-ն անչափահաս են, օգնության կարիք ունի։ Տան տիկնոջ՝ Ռուզաննայի փոխանցմամբ, կորոնավիրուսի, հիմա էլ՝ պատերազմի պատճառով ժամանակին հաճախ կատարվող աշխատանքը հիմա ընդհանրապես չկա։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով փոքր հասակում կորցրել է տեսողությունն ադրբեջանական ռումբի պայթյունի հետևանքով, միջազգային հանրությանը կոչ է անում գործել` տեսնելով այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Արցախի քաղաքացիական բնակչության հետ:
«Ռաֆիկը մեծատառով անձնավորություն էր, ուրախ, ժպտերես, հումորով, դպրոցում իր դասընկերների և ուսուցիչների ուրախությունն է եղել, մեր բոլորի ուրախությունն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված Ռաֆիկ Արծրունի Հակոբյանի մորեղբայրը՝ Լևոն Բախտիկյանը:
Տարիներ շարունակ նվիրումով, անշահախնդրորեն, լուռ, առանց ինքնագովազդման մասնակցում էր Սյունյաց լեռներում Նախիջևանի սահմանն ամրացնելու աշխատանքներին, փաստորեն՝ ծառայում էր դիրքապահների հետ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ։
Կյանքեր փրկող Մարդկանց ձեռքերն հիմա այսպիսի տեսք ունեն․․․ Բժշկի ձեռք, ով աշխատել է շուրջ 10 ժամից ավել, Զինվորի ձեռք, ով կռիվ է տալիս առաջնագծում․․․
«168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հերթական 8 «աչքալուսանքը» ստացավ ոստիկանական ծանուցումների տեսքով: Միայն թե այս անգամ ավելի «կրեատիվ» էին գտնվել, ու ծանուցումները խմբագրություն բերելու փոխարեն, ինչպես անում էին նախորդ անգամներին, տարել էին խմբագրի բնակարան:
«Աշխարհը տեղյակ է, որ մենք կռվում ենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ վարձկանների դեմ, որոնց Թուրքիան բերել-լցրել է: Բայց մեր 18 տարեկան զինվորից մինչև կամավորական՝ մարտական են տրամադրված, բոլորն էլ պատրաստ ջախջախել հակառակորդի ջոկատները, մեծաքանակ ուժերին: Իմ տղաները կոնկրետ Օմարում կատարել են շատ լուրջ խնդիրներ ՝ ջախջախել հակառակորդի մեծ ուժ, հետ շպրտել, մեր դիրքերը պահել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․
Հայաստանում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89813 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:
«Մարատը 18 տարեկան էր, 3 ամիս առաջ էր մեկնել ծառայության, շատ աշխատասեր, ընկերասեր, թասիբով տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Մարատ Զոհրակի Դադոյանի հորեղբայրը՝ Վարդան Դադոյանը:
«Խաչատուրս շատ լուրջ, համեստ, խելացի, ընկերասեր, ծնողներին լսող, ամեն ինչի ձգտող և հասնող երեխա էր, ինչ նպատակ դնում էր՝ անպայման հասնում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Խաչատուր Գագիկի Ազիզյանի մայրը՝ տիկին Մարիետան:
Մեկ տարի առաջ Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատնտեսական համագործակցությանը նոր որակ հաղորդվեց: Մասնավորապես, խոսք էր եղել Ադրբեջանին ՀՕՊ ժամանակակից միջոցների, բազմաֆունկցիոնալ Dassault Rafale կործանիչ-ռմբակոծիչների և տիեզերական ապարատների մատակարարման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մասնավորապես հայտնել է․ «ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»:
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Աշոտ Մուրադյանը թշնամու 5 տանկ, 2 «Ուրալ» և 1 ԱԹՍ էր խոցել: 168.am-ի հետ զրույցում Աշոտի հայրը՝ Հովհաննես Մուրադյանը, պատմեց, որ որդին նաև մի քանի վիրավորների է փրկել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։