Հողատուները Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել իշխանություն զավթելու հոդվածով՝ ՖԲ գրառման համար

Շուրջ մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները բերման են ենթարկել վավերագրական ֆիլմերի ռեժիսորՀովհաննես Իշխանյանին: Ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր գրում են, որ Իշխանյանին բերման ենթարկելու պատճառը վերջինիս ֆեյսբուքյան գրառումն է:

«ՀովհաննեսԻշխանյանին հողատուները բերման են ենթարկել իշխանություն զավթելու հոդվածով՝ ՖԲ գրառման համար…»,- գրել է Վարդուհի Իշխանյանը:

Նշենք, որ Հովհաննես Իշխանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հայաստան դաշինքը հիմա քննարկումներ ա անում:

Փորձեմ իրենց քննարկմանը մասնակցել:

Կոչ արեք բոլոր ուժերին ու հեղինակություն ունեցող անձերին իրենց բաժին կոչն անել սրանց հարկադրաբար էս գիշեր հեռացնելու համար:

Միանալու համար յուրաքանչյուրի անունը տվեք թե՛ քաղաքացիների, թե՛ քաղ գործիչերի: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Մտնել սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, այլ սրահներ ու բոլորին կանչել Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար: Զուգահեռ ավտոերթերով իրազեկեք, որ գնում եք Երևանից դուրս շպրտելու սրանց:

Մարզերում մարդկանց հանեք ոտքի: Թեկուզ մի հոգու չպիտի թույլատրվի բերման ենթարկել, ոչ առաջնորդներից, ոչ ժողովրդից:
Սա սրանց հեռացնելու գիշերը պիտի լինի, սրանց հեռացնելու էներգիան բավարար կուտակված ա արդեն:

Դաշինքում բոլորը պիտի էդ վճռականությամբ տրամադրվեն, թե չէ երկրորդ բլից կրիգը կիրականանա շուտով, պիտի միայն շենքերը ազատագրելու մղում լինի:

Հուսով եմ կօգնի կարծիքս լուծում գտնելու ճանապարհին…»:

Տեսանյութեր

Լրահոս