Եռաբլուրում նոր գերեզմանափոսեր են փորվում․ կադրեր զինվորական պանթեոնից
168.am-ի խմբագրությունն այսօր առավոտյան ընթերցողից Եռաբլուրից լուսանկար էր ստացել: Ընթերցողը նշում էր, որ երեկ գիշերը Եռաբլուր զինվորական պանթեոնում թվով 7 գերեզմանափոսեր են փորվել, և իր տարակուսանքն էր հայտնում, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է 1 զոհի մասին, իսկ երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարում էր, որ Հայաստանի արևելյան սահմանագոտում 15 զոհեր ենք ունեցել: Ընթերցողի տվյալներով՝ նոր փորված փոսերը Սյունիքում տեղի ունեցած մարտերում զոհված տղաների համար են նախատեսվել։
168.am-ն այսօր եղավ Եռաբլուր զինվորական պանթեոնում և ֆիքսեց, որ այո, նոր փոսեր կան փորված, սակայն պանթեոնի աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ նոր փոսերը 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված տղաների համար են:
«Դեռ 44-օրյա պատերազմի զոհերի մարմիններն ու մասունքներն են հուղարկավորում»,- տեսախցիկից այն կողմ ասաց աշխատակիցը։
Նշենք, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, և ըստ երևույթին նոյեմբերի վերջին բոլոր գերեզմանոցների աշխատանքներն ավարտված կլինեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում