«Գյուղում այս պահին իրավիճակը նորմալ է». Վերին Շորժայի գյուղապետ

Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ մի խումբ զինված ադրբեջանցիներ զինված շարժվում են դեպի Սոթք։

168.amը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում և ի՞նչ տեղեկություններ ունի տեսանյութի վերաբերյալ։

«Այդ տեսանյութի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ այս պահին։ Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա գյուղում այս պահին իրավիճակը  նորմալ է։ Եթե ինչ-որ բան կատարվում է, ապա կատարվում է մեր սարերում, որոնք գյուղից հեռու են»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Այլ հատվածներում եղած ընդհանուր իրավիճակի վերաբերյալ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ տեղեկություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930