
Լուրջ կուտակումներ կան թշնամու կողմից. այդ կուտակումները տեսնելով՝ չենք իմանում՝ ինչ է սպասվում. Գեղամասար համայնքի ղեկավար

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ահազանգում է՝ սահմանների մոտ թշնամին մեծ թվով զինտեխնիկա է կուտակում:
«Լուրջ կուտակումներ կան թշնամու կողմից, բայց այս պահի դրությամբ կրակոցներ չկան, արդեն հանդարտվել է։ Բայց այդ կուտակումները տեսնելով՝ չենք իմանում՝ ինչ է սպասվում, որովհետև դա պատահական չէ, արդեն վտանգի մեծ աստիճան է,- ասաց Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ գյուղերում հերթապահություն է սահմանել,- Որպեսզի ամբողջ աշխատակազմը գիշերը հերթապահեն և կարիքի դեպքում՝ շտապ կարողանանք ժողովրդին օգնության հասնել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թշնամին կրակ է բացել նաև Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. տարհանվել էին նաև Սոթքի հանքավայրի աշխատակիցները: