«Մեր պատկան մարմինները պետք է ապահովեն ժողովրդի անվտանգությունը, այսպես երկար շարունակվել չի կարող». Խնածախի գյուղապետ

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այս պահին իրավիճակը նորմալ է։

«Երեկ առավոտյան մի քանի անգամ կրակոցների ձայներ լսել ենք, դե բնական է, որ կլսեինք, քանի որ թշնամու դիրքերից այդքան էլ հեռու չենք։ Ես ամեն օր թշնամուց մի նոր ռազմական ագրեսիա եմ սպասում, այլ բան նրանից սպասել պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, երբ թշնամին Սյունիքում դիմել էր ռազմական ագրեսիայի, մի քանի գյուղեր հայտնվել էին թշնամու ուղիղ թիրախում, այդ գյուղերում ամբողջ օրը լսելի են եղել կրակոցների ձայները։

«Առաջին հերթին մեր պատկան մարմինները պետք է ապահովեն ժողովրդի անվտանգությունը, այսպես երկար շարունակվել չի կարող։ Ճիշտ է, բնակիչները խուճապի մատնված չեն, բայց նրանց անվտանգությունը վտանգված է այս պահին և անորոշ է»,- նշեց Խնածախի գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս