Բաժիններ՝

Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա առ այս պահը  դեռ գտնվում է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, նա շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, շարունակվում է ինտենսիվ բուժումը»,- 168.am-ի հետ զրուցում հայտնեցին բուժհաստատությունից:

Հիշեցնենք, որ դերասանուհին 3 օր առաջ էր տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս