Բաժիններ՝

ՔՊ-ի ղեկավարը և քարտուղարը ՌԴ դեսպանի հետ քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930