Արցախից, Տավուշից, Գեղարքունիքից ահազանգեր եմ ստացել՝ զինտեխնիկայի կուտակում կա. Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հարակից հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեղեկություններին, որ սահմանին թշնամին զինտեխնիկա է կուտակում։

«Ինքս ամեն օր կապի մեջ եմ սահմանամերձ գյուղի բնակիչների, զինվորականների հետ, ովքեր ահազանգում են այն, ինչ տեսնում են, և այն շարժը, որ տեսել էին, ինձ ահազանգեցին։ Ինքս անհրաժեշտ համարեցի այդ ահազանգի մասին դիմել իմ միջազգային գործընկերներին, որպեսզի հնարավորինս հնարավորություն ունենանք կանխարգելելու հնարավոր էսկալացիան։ Հասկանում ենք, եթե թշնամին զինտեխնիկա է կուտակում, դա չի արվում սիրողական մակարդակի համար, այլ որևէ գործողության համար է արվում։

Ահազանգերը ստացել եմ Գեղարքունիքից, Տավուշից և Արցախից։ Երբ ասում եմ՝ Գեղարքունիք, նկատի ունեմ այդ ամբողջ սահմանը՝ Գեղարքունիքից մինչև Վայոց ձոր»,- տեղեկացրեց Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա, միջազգային իր գործընկերներից այս ամենի վերաբերյալ բուռն արձագանք կա, բոլորը հետաքրքրված են, սակայն չի կարող ասել, թե կոնկրետ ովքեր են արձագանքել, քանի որ նրանց համաձայնությունը չունի, ուստի չի կարող  անուններ հրապարակել։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս