«Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է, ավելի ճիշտ՝ տեղ է հասնում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է։ Ավելի ճիշտ՝ տեղ է հասնում։

Նստում եթերում 5 ժամ լացում է, որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։

Իմ կարծիքով, ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ է։ Դավաճանն իր դավաճանությունն է անում։ Վստահ եմ՝ շուտով նոր թեմա կգցեն դաշտ, որ ժողովուրդը հանկարծ չգիտակցի, թե ինչ է կատարվում»։

Տեսանյութեր

Լրահոս