Բաժիններ՝

Որքանո՞վ են աղիքային ցուպիկի խմբի մանրէները, խմորասնկերը վտանգավոր մարդու համար

«Հետք»-ը 2023թ. մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող մի շարք ընկերությունների արտադրած կաթնաշոռի 10 նմուշ: Ըստ լաբորատոր փորձաքննության, պարզվել է, որ դրանց մեծ մասը պարունակում է խմորասնկեր, բորբոսասնկեր: Առկա են եղել նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Խոսքը«Մարիաննա» , «Բիոկաթ» , «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի կաթ», «Անի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ»ընկերությունների 02.03.2023-08.03.23՝ արտադրության կաթնաշոռի մասին է: Հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են եղել, և դրանց խմբաքանակն արդեն չէր վաճառվում խանութներում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ հրապարակումը որպես ահազանգ՝ գրանցել են, գործողություններ կլինեն,որոնց մասինտեղեկություն կհրապարակվի:

«Մենք ստուգումների պլանով ենք առաջնորդվում և բողոքով: Վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննություն անում ենք մեր՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) լաբորատորիայում»,- պարզաբանեցին ՍԱՏՄ-ից:

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանն էլ խոսելով խախտումների մասին՝ նշեց.

«Որպես կանոն, կաթնամթերքն արտադրվում է պաստերացված հումքից, ապա և՛ աղիքային ցուպիկի խմբի մանրէները, և՛ խմորասունկը, պայմանավորված են վերամշակման ընթացքում աղտոտման գործընթացներով:Վերամշական ժամանակ կարևոր է նաև գործարանի հիգիենան, քանի որ պաստերացումից հետո հնարավոր է մթերքի աղտոտում»:

Դավիթ Պիպոյանը նշեց, որ աղիքային ցուպիկի խմբի մանրէները, խմորասնկերը առողջ մարդկանց համար պայմանական ախտածին են: Ծերերի, երեխաների համար կարող են թունավորման պատճառ լինել:

Տեսանյութեր

Լրահոս