Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը գրում. «Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա
Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:
Ինչո՞վ է սա հետաքրքիր մեզ:
1. Կոսովոյի անկախացման գործընթացը, որ մեկնարկել էր 2008 թվականից, կիսատ է մնացել նախևառաջ Սերբիայի դիմադրության, և դրա հետ շաղկապված այլ աշխարաքաղաքական խաղացողների ներգրվմամբ: ԵՄ-ի ներսում նույնպես 5 երկիր չի ճանաչում Կոսովոն:
Ստեղծված աշխարհաքաղաքական գերլարված վիճակում Արևմուտքը փորձում է, նոր ճնշումներ բանացնելով Սերբիայի հանդեպ, հանգուցալուծել այս հարցը:
2. Կոսովոյի անկախացման գործընթացը, իհարկե, խասրխված է գեոպոլիտիկ շահերի վրա, սակայն իր բովանդակային հիմնավորումների մեջ պարունակում է բազմաթիվ թեզեր, որոնք կարող են առ այսօր օգտագործվել հայկական կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում:
Այս ամենը առավել ընդգծելի է դառնում հիմա Արցախի հարցում Նիկոլի դավաճանական քաղաքականության համատեքստում:
3. Սերբ ժողովուրդը կազմակրեպված և բուռն դիմադրում է Կոսովոն ճանաչելու արևմտյան ճնշումներին:
Մեզանում տիրող ապատիայի ֆոնին սա լավ օրինակ է ազգային հարցերի շուրջ պահպանել պասիոնարությունն ու դիմադրել գլոբալ պրեսսինգին, այնպես էլ “ավելի լավ կյանքի” գայթակղությանը, քանզի ԵՄ-ն փորձում է մտրակից բացի կիրառել ԵՄ անդամության բլիթը Սերբիայի նկատմամբ:
Այս և մի շարք այլ հատկանիշներով կարելի էր օգտվել նաև Կոսովոյի շուրջ զարգացումների տրամաբանությունից թե Արցախից հրաժարվելու դեմ դիմադրության կազմակերպման, թե, եթե ունենայինք նորմալ իշխանություն, արտաքին դիվանագիտական խոսույթի մեջ այս կոնտենտը օգտագործելու համար:
Երբ Նիկոլի շուրթերով մեզ հրամցվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գաղափարը, ապա դրան կարելի կլիներ համաձայնել, եթե թե Հայաստանի իշխանությունները, թե նրանց աշխատանքով՝ արտաքին աշխարհը, այդ ձևաչափին վերաբերվեր այնպես, ինչպես Բելգրադ-Պրիշտինա բանակցությունների բովանդակությանը:
Այնինչ Նիկոլը անում է ճիշտ հակառակը, եւ նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը»։