Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից բացի, արդեն հայտնի են նաև «Օտար լեզուներ» առարկայի քննության նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5634 դիմորդ, քննությանը մասնակցել է 5370-ը: Միջին միավորը եղել է 13.25-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ երիտասարդներ Երևանում երեկվանից նախաձեռնել են իրազեկման ակցիա. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով քաղաքացիների թռուցիկներ էին բաժանում:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-մայիս ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։
Այսօր Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով շարունակվում էր վկաների հարցաքննությունը:
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին գիշերն Ադրբեջանի սադրանքների հետևանքով զոհված 4 հայ զինծառայողների հիշատակը։ Այնուհետև խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին։
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել այսօրվա վիճակին դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայության, ծրագիր չունենալու և որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալություն դրսևորելու պատճառով:
Օնլայն տաքսի ծառայությունները կբերվեն հարկային դաշտ․ օրերս Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագծերի փաթեթը: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:
Այսօր մի խումբ երիտասարդներ Երևանի կենտրոնական հատվածներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով քաղաքացիներին իրազեկող թռուցիկներ էին բաժանում: Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում էին, թե հատկապես ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները գործող իշխանությունների կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը:
«ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, բացի նրանից, որ համեմված էր բազմաթիվ իրավիճակային խեղաթյուրումներով և անհիմն որակումներով՝ ուղղված անձանց, որոնց հետ կապված կան քրեական գործեր, բայց չկան դատավճիռներ, այսօրվա հայտարարությունները նաև ուղղորդիչ էին դատաիրավական համակարգի համար: Ըստ էության, նախանշվում են վեկտորները, մեղավորության աստիճանը և կոնկրետ անձինք, ում համար նախատեսված է կոնկրետ մեղավորություն և մեղավորության չափ»:
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնավորում նրա մոտ որեւէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նաիրա Զոհրաբյանը վերաձևակերպեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, երբ 2018թ. սպառնում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա. «Վերաձևակերպելով իր այդ հայտնի միտքը, պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է պատմության մեջ մնալ՝ որպես պետականություն ունեցող Հայաստանի վերջին ղեկավար, եթե ինքը շարունակի մնալ և լինել թիվ մեկ բանակցողը»:
«Կարևոր չէ, թե Հայաստանում թուրք-ադրբեջանական փողերով ինչ իշխանազավթների կույտ են բերել՝ այստեղ դրել, մենք պետություն ենք, պետականություն ենք, ազգ, մեր ազգային արժեքներով և նպատակներով, որոնց անբաժանելի մասը մեր հայրենիքի սրբազան հատվածն է՝ Արցախը և արցախահայության իրավունքները»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք ոտքից գլուխ աննորմալ են: Մի կողմից բարբաջում էին, թե իբրև բանակ չենք ունեցել, բանակը թալանել են և այլ նման հիմարություններ: Մյուս կողմից էլ՝ իրենց ուսապարկերն ու կապիտուլյանտ վարչապետն այսօր գովերգում ու հպարտանում է նախապատերազմական (այսինքն` նախորդ իշխանությունների) բանակի մարտունակությունով»:
Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությանը:
Քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Սանասարյանը՝ որպես հրավիրյալ, Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ երբ 2019-ին արդեն որոշակի փաստաթղթավորված իմացել է, թե Արցախի հարցի կարգավորումն ուր է հասել, երբ Ադրբեջանը սպառնում էր, որ եթե տարածքները չվերադարձնեն, այն ուժով է վերցնելու, երբ կար պատերազմի սպառնալիք, արդյո՞ք տեղեկացված է եղել բանակի մարտունակության, սպառազինության մասին, եղե՞լ են կոնկրետ հանձնարարականներ, կամ քննարկվե՞լ է արտաքին վեկտորի փոփոխության հարցը պրոցեսը կանգնեցնելու համար:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»։
Պարեկը բռնությամբ մեքենայից դուրս է հանում ապացույց պահանջող կնոջը
Այսօր «Հանքարդյունաբերության ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ 168.am-ը ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Սոթքի հանքավայրը։
Պատերազմի առաջին ինֆորմացիան այն էր, որ ինչ-որ խումբ է ներթափանցել, բայց ասացին՝ մեծ պրոբլեմ չի. Փաշինյան
Այ տգետ, ԵՄ անդամ դառնալուց հետո Էստոնիայի բնակչությունն էլ է կտրուկ նվազել, բայց որեւէ էստոնացի պաշտոնյա չի ասում դա պարտության տարիներ են։
Ասել եմ՝ կոչո՞ւմ ա պետք, կունենաք, մեդա՞լ ա պետք, կունենաք, փո՞ղ ա պետք, կունենաք. Փաշինյան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Արցախում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար:
Հավելենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կտևեն մինչև հունիսի 27-ը։
Ի դեպ, այս օրերին Արդբեջանի որոշ շրջանակներում խոսում էին սոցցանցերի սահմանափակման անհրաժեշտության մասին
Շատ ցավալի է, ես կասեի ողբերգական, որ մեր պատմության այս ճակատարգական փուլում մենք ունենք նման հակապետական իշխանություն ու նրանց հետ պասերով աշխատող ընդդիմություն:
2008թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 116,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,3 %-ը:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու, այնուհետև՝ դատարանի վճռով 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտելուց, ապա՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, հանրության մեջ խոսակցություն շրջանառվեց, որ զոհված զինծառայողների ծնողները դրանից հետո հետ են կանգնել իրենց պայքարից և այլևս չեն պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի, քանի որ այդ զոհերի պատճառը հենց Փաշինյանն է՝ իր թիմով։
2022թ.-ին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում՝ նվազող։
Արդեն 195-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը 120 հազար արցախահայերով գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։
Երասխի մեր աղբյուրը փոխանցեց, որ Սարո Այվազյանը որևէ բան չի արել, անկուսակցական էր և գլուխը կախ՝ իր գյուղի համար աշխատում էր, այսինքն՝ լավից բացի, որևէ վատ բան չի արել։