Բաժիններ՝

Այնքան հպարտ եմ, որ եղել եմ Հայաստանի համար պատմություն կերտած թիմի մի մասը. Լևոն Արոնյան

Հայ շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օլիմպիադան գերլարված էր, և շնորհավորել է Հնդկաստանին՝ պատմական նվաճման համար:

«Ինչ վերաբերում է մեզ, ուրախ եմ, որ կարողացա նվաճել արծաթ՝ անհատական մրցաշարի ժամանակ և թիմային արծաթ ԱՄՆ-ի համար: Շնորհակալություն Ֆաբիին, Ուեսլիին, Լենիերին, Ռեյին և մեր մարզիչներ Ջոնին և Միշային: Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց պայքարեցինք մինչև վերջ ու ունցանք մեծ և ոգեշնչող վերադարձ երկրորդ հատվածում»,-գրել է նա՝ հավելելով, որ ցանկանում է կիսվել նաև կարևոր ձեռքբերումով:

«ՖԻԴԵ-ն իր 100-ամյակը տոնելիս՝ Հայաստանը հայտարարեց դարի թիմ: Ես այնքան հպարտ եմ, և մեծ պատիվ է եղել ինձ համար լինել այն թիմի մի մասը, որը պատմություն է կերտել մեր ազգի համար»,- գրել է Արոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս