2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. Հայաստանի գործարար համայնքի ու միջազգային գործընկերների արձագանքը դրական է
«Թել-սել»-ը Հայաստանի գործարար համայնքին ու ֆինանսական շուկայի առաջատար մասնագետներին է ներկայացրել հայաստանյան շուկայում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման երբևէ ամենամեծ ու հասանելի առաջարկներից` IPO-ներից մեկը։
«Լավագույն ժամանակը հիմա է. 2024-ին «Թել-սելի» բաժնետեր դառնալը՝ հնարավոր է,- լրագրողների հետ զրույցում հիշեցրեց «Թել-սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը և ամփոփեց, թե ինչ արդյունքներ է արձանագրել ընկերությունը՝ բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց,- Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ունենք բավական ակտիվ ցանկացողների մեծ բանակ, և սա վկայում է այն մասին, որ ներդրումային շուկան Հայաստանում ունի մեծ պոտենցիալ, ինչը մեզ շատ ոգևորում է, և կարծում եմ՝ կոգևորի շուկայի այլ խաղացողներին»։
Արտյոմ Ղազարյանը կարևորեց ընկերության նոր ռազմավարական փուլի մեկնարկի շուրջ միջազգային գործընկերների դրական արձագանքը՝ նկատելով. սա իրենց համար լուրջ ինդիկատոր է, ու հետագայում կխթանի ներդրումային հետաքրքրության ձևավորմանը։
Իսկ թե ինչո՞ւ դառնալ «Թել-սել»-ի բաժնետեր՝ հարցի պատասխանը՝ ընկերության գլխավոր տնօրենը բանաձևեց մեկ հստակ ուղերձում. «Մեր ամենակարևոր առավելություններից է այն, որ մենք հրապարակային հայտարարել ենք, որ առնվազն 50 տոկոս մեր տարեկան շահույթից տեղաբաշխելու ենք՝ որպես դիվիդենտ։ Եվ բացի այդ՝ մենք այս 17 տարիների ընթացքում գրանցել ենք բավական դինամիկ աճ, ու ապագայում ևս կանխատեսում ենք նման դինամիկ աճ, ինչը հնարավորություն է տալու մեր բաժնետոմսերի գնաճին։
Այնպես որ, ամեն դեպքում, լինելով հայկական ֆինտեք ընկերության բաժնետեր, թե՛ բիզնեսը, թե՛ ֆիզիկական անձինք վստահորեն կշահեն»։
«Թել-սել»-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնող «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը «Թել-սել»-ի առաջարկը բավականին գրավիչ է համարում․ «Առաջինն՝ ընկերությունը նոր ու անհայտ ընկերություն չէ․ այն բազմաթիվ տարիներ աշխատում է և ունի բարձր եկամտաբերություն, ֆինանսական կայուն աճ, և այժմ որդեգրել է բարձր շահաբաժիններ վճարելու քաղաքականություն, ունի ապագայում լավ պոտենցիալ, հետաքրքիր նոր ուղղություններ այդ եկամտաբերությունը բարձրացնելու համար, և այդ շահույթի մի մասն արդեն փոխանցելու նոր բաժնետերերին»։
Ի դեպ, Արամ Կայֆաջյանը շեշտեց՝ թեև այս պահին մեծ է հետաքրքրությունը նաև խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների կողմից, բայց ընկերությունն առաջնահերթություն է տալիս ավելի փոքր ու միջին չափի ծավալով ներդրողներին։
«Թել-սել»-ի որդեգրած այս առաջնահերթությանն ու դրա պատճառներին «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանն ու «Թել-սել» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանն անդրադարձան նաև պանելային քննարկման ընթացքում։
«Կան բազմաթիվ պատճառներ դրա համար, բայց մեկն էլ այն է, որ իրացվելիությունը հետագայում ավելի մեծ լինի. ինչքան շատ աչքեր են նայում մի ապրանքի, նշանակում է՝ այնքան մեծ է պահանջարկն ու հետաքրքրությունը»,- նշեց Արամ Կայֆաջյանը։
Վաչե Գաբրիելյանն այն դիտարկեց ընդհանուր ռազմավարության տեսակետից. «B2C կամ քաղաքացիների և ֆիզիկական անձանց աշխատանքների շուկան, ըստ էության, հիմնական շուկան է, որն առարկայական է «Թել-սել»-ի համար։ Եվ եթե դուք նպատակ ունեք լինել ամեն մեկի հեռախոսում և գրպանում, ապա տրամաբանական է՝ իրենց հետ կապվել՝ որպես ներդրողի»։
Հիշեցում․ «Թել-սել» ընկերության 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան։ Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակն առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։
Telcell Wallet հավելվածի օգտատերերը բաժնետոմսեր կարող են գնել հավելվածում։