«Վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես, ինչպես արդեն տեսել եք՝ կռվում եմ անխնա». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Бросьте меня к волкам,и я вернусь вожаком стаи!

Շնորհակալ եմ, բոլորին ովքեր իմ բանտարկության մեկ տարին համարեցին իրենցը: Առաջին հերթին հարազատներիս՝ նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ զրկանքների ակամա մասնակից դարձրեցի:

Չնայած լուսանկարում տեսնում եք թե ինչպես է հայրս բանտի դռների մոտ ինձ օրհնում: Իմ գործունեության հայրական օրհնությունը ինձ դարձնում է անհաղթության աստիճանի ուժեղ:

Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին:

Նրանք հերոսներ են: Շնորհակալ եմ իմ դեմ ապօրինի հետապնդմանը ու բանտարկությանը թեկուզ մեկ անգամ անդրադարձած ԶԼՄ-ներին, խմբագիրներին ու լրագրողներին, անհատներին: Շնորհակալ եմ իմ «դատավարության»ը ներկա յուրաքանչյուրին: Շնորհակալ եմ ինձ բանտում այցելած պատգամավորներին՝ հատկապես Հայկ Մամիջանյանին և Աղվան Վարդանյանին:

Անշուշտ այս ընթացքում կորուստները շատ էին: Երբ մեկ տարի առաջ իշխանությանը քննադատելու համար ինձ բանտարկեցին մենք ունեինք Արցախ: Մեկ տարի անց Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր, որոնք մոսկովյան ու լոսանջելեսյան «հայրենասիրական» կորպորատիվներին լավ փող կբերեն:

Հայկական պետականության մասին դեռ կխոսեմ: Առայժմ այսքանը, իսկ այսօր բավարարվեմ հայտարարելով, որ վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես ինչպես արդեն տեսել եք՝ կռվում եմ անխնա»:

Տեսանյութեր

Լրահոս