«Արմեն Աշոտյանին մեղադրում են լիազորություններ չարաշահելու, վատնում և փողերի լվացում կազմակերպելու մեջ: Պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու համար, որ վատնում՝ նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, փողերի լվացման դեպքում պետք է լինի հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես ու մի օր այդ փողն ունենում օրինական տեսքով, իսկ լիազորությունների չարաշահման պարագայում դու դուրս ես գալիս քո լիազորությունների սահմաններից, ինչ-որ մի ապօրինի հանձնարարություն ես տալիս մարդկանց»,- Արմեն Աշոտյանին վերագրվող արարքների բովանդակությունը նկարագրեց Տիգրան Աթանեսյանը:
Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն», թե շատ էժան գներով առևտուր։ Մենք հստակ նշել ենք, որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։
Սոցցանցային լուրերը, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։
Վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը տարիներով խաբում է. Հրանտ Բագրատյան
Նկարագրված բռնությունների և հետապնդումների համատեքստում առավել է ընդգծվում մարդու իրավունքների նկատամբ արհամարական վերաբերմունքի մի շարք արձանագրված դեպքեր, որոնք տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ։
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»:
Այսօր հայտնի դարձավ, որ «Oragir.news» կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վերաբերյալ քրեական վարույթով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քննիչի միջնորդությունը՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը հսկող դատախազի՝ հունիսի 29-ի որոշմամբ բավարարվել է։
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ինձ հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում այլևս ժամեր չունեմ…
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էրատո ջոկատի հրամանատար, համատեղությամբ ՀՀ իշխանությունը զավթած վարչապետի տիկինը, հագի շապիկով ամփոփեց հայասպան ամուսնու Բրյուսելյան հանդիպումը. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։
Բայց այնտեղ լուծված է խնդրի երկրորդ կողմը. բանկերն ավանդներն էլ ընդունում են միայն ազգային արժույթով։ Բացի այդ նրանց վալյուտան ազատ փոխարկելի է։ Ի վերջո ավանդը ավանդատուի կողմից բանկին տրվող վարկ է։ Մեր դեպքում բանկերը շարունակելու են արժութային ավանդներ ընդունել, իսկ վարկեր չեն տալու։
Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։
Նույնիսկ Հ1-ն ամոթից չանդրադարձավ Միշելի հայտարարության բոլոր կետերին, այլ լուսաբանեց հիմնականում Լաչինի միջանցքին վերաբերող հատվածը:
Կարևորը` իրենք պաշտոններում «անսասան» մնան. հոգ չէ, որ արդյունքում Ադրբեջանը դրանից միայն ուժեղացավ ու ստացավ թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի նպաստավոր դիրքեր, մի ամբողջ ժողովուրդ կանգնեց անվտանգության կործանարար սպառնալիքների առաջ:
Շատ հաճախ հասարակության մի մասը և իշխող ՔՊ-ականների պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, 2018-ի հեղափոխությամբ հարստացած, թանկարժեք տներ, ամառանոցներ ձեռք բերած, միլիոնավոր եկամուտների տեր դարձած նրա թիմը մոռանում են, թե ինչ հայտարարություններ են արել ոչ վաղ անցյալում: Նման փոքր ուղեղներին պետք է ամենօրյա ռեժիմով հիշեցնել և հանրության լայն շրջանակներին տեսանելի դարձնել այս վարչակարգի ողջ կեղծիքը, դավադիր ծրագրերը:
ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։
Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի քանի անգամ կիրառվում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը՝ որպես սուբյեկտ։
Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ)) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում,:
2016-ի հունիսի 2-ին, երբ Բունդեսթագը բանաձև ընդունեց՝ ամրագրելով Հայոց ցեղասպանություն եզրը, «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները որոշեցին Քյոլնում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել. Նուռ հուշարձանը տեղադրվեց 2018-ի ապրիլի 24-ին՝ «Այս ցավը բոլորինս է» գրությամբ:
Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը, որի պայմաններում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ից ցածր կմնա:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը դիմելով արցախահայությանը, հայ ազգին՝ հայտարարեց, որ ԵՄ դեսպանատան առջև գտնվելու պատճառները երեքն են, այնուհետև մանրամասնեց։
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է թվում, բայց դուք էլ իմացեք, որ ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից:
Այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր հրապարակային խոսքում հպարտանում է՝ իր կառավարության տնտեսական ցուցնաիշներով, ներդրումների մեծ ու աննախադեպ ծավալներով՝ անամոթաբար մոռանալով, որ դա նույն ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է, որ ասենք ՌԴ արտահանվող ապրանքները գալիս են ՀՀ, այստեղ մաքսազերծվում, հետո նոր արտահանվում ՌԴ, նույնը հազարավոր ռուսական ընկերությունների՝ ՀՀ տեղափոխվելու և այստեղ հարկեր մուծելով գործուենություն ծավալելու դրվագը։ Նիկոլը ոչ միայն մոռանում է այդ հանգամանքը, այլև մոռանում է մեծապատիվ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ դարձնելու համար։
Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը՝ ֆոտոշարքով
Ստեփանակերտում հրավիրված հավաքի ընթացքում այդպես էլ չհնչեց համահայկական աղետի գլխավոր պատասխանատուի՝ նիկոլ փաշինյանի անունը։
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակից:
Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։
Կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաանհավանական մարդիկ, որոնք բոլորովին այլ քաղաքական դաշտում են գտնվում, պատրաստակամություն են հայտնել՝ ինչով կարող են, աջակցել, զորակցել Աշոտյանին։
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարվեց Գայի պողոտայում, և առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: